ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Աղդամ-Բարդա ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երևանի ավագանին ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000-ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին:
Որոշման անհրաժեշտությունը թելադրված է այն իրողությամբ, որ քաղաքաշինության բնագավառում գործող շինարարական նորմերն ընդունվել են ԽՍՀՄ տարիներին և այժմ վերանայման ու արդիականացման կարիք ունեն։
«Եթե մենք ունենք 3000-ից ավելի թափուր հաստիք, ապա, մի կողմից, պարտավոր ենք ավելի ակտիվորեն այդ տեղեկությունը տեղ հասցնել և երկրորդ` պետք է ներկայացնենք՝ ինչ հնարավորություն ենք տալիս վերապատրաստման համար»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության միջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Չարենցավանի «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» և «Ձուլակենտրոն» արդյունաբերական գործարաններ՝ ծանոթացել կատարված ներդրումների արդյունքներին և ձեռնարկությունների զարգացման ծրագրերին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ Իբրահիմ ալ Սաբահին, ով Հայաստան է ժամանել «Արմենպրես» լրատվական գործակալության հրավերով:
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելեցին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի մոտ գտնվող 17.5 հա մակերեսով տարածքը ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. հատկացվել է ՀՀ ԱԻ նախարարությանը։
ՀՀ զինված ուժերում «Մարտադաշում վիրավորներին առաջին բուժօգնության ցուցաբերում» դասընթացի կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ս.թ. մարտի 25-ից 29-ը Հայաստանում էր գտնվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության և Կանզասի ազգային գվարդիայի աշխատանքային խումբը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ա. Հակոբյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին:
Հերթական անգամ իրենց լավագույնս դրսևորած մի շարք զինծառայողներ մարտի 30-ին պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաժողովների դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ:
«Մարդկության պատմությունը լի է բազմաթիվ ռազմական իրադարձություններով, որոնց ընթացքում ծնվել են հերոսներ, ովքեր հետո դարձել են մի ողջ սերնդի հպարտությունը, լավի օրինակը. այդ հերոսներից է Նելսոն Ստեփանյանը: Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս ձգտենք դառնալ Նելսոն»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Թեստավորման կենտրոնի հիմնումը հնարավորություն Է ընձեռում այսուհետ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող որակավորման քննություններն (հաշվապահների, աուդիտորների, ներքին աուդիտի և գնումների մասնագետների) անցկացնել էլեկտրոնային թեստավորման եղանակով, ինչը էականորեն կբարելավի քննությունների անցկացման գործընթացը՝ ապահովելով դրա առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացումը:
Մարտի 28-ին ոստիկանության հերթապահ մասերի պետերի մասնակցությամբ անցկացված հերթական սեմինար-խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաև ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ողջունելով մասնակիցներին` նախ շնորհակալություն հայտնեց փոփոխություններին արձագանքելու եւ նոր մոտեցումներն արագ կյանքի կոչելու համար:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկի փոփոխությունը` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումները։
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` ՀՀ կառավարությունն այսօր գումար է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` արդիականացնելու Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը, վերանայելու նախագծով սահմանված որոշ դրույթներ, ճշգրտելու Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանները։
«Այս որոշումով տաքսու վարորդները 3000 դրամ ավելի քիչ են վճարելու, այսինքն` սա ավելի մեծ տնտեսում է, քան օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր` 9 հազարը դարձնել 7 հազար դրամ, ավելի շոշափելի խնայողություն է»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մարտի 27-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ համատեղ խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, ոստիկանության բաժինների պետեր և մայրաքաղաքի համայնքների ղեկավարներ:
Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց եզդի համայնքի ներկայացուցիչներին՝ «Եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի գլխավորությամբ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Սարուխանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց Վարպետին Թատրոնի միջագային օրվա կապակցությամբ և հանձնեց այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը:
ՀՀ գլխավոր դատախազի 2013 թվականի մարտի 27-ի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են մի քանի նոր նշանակումներ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
Մարտի 22-ին «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կողմից բացվել է «FINAR» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի ֆինանսական հատվածին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդին անդամակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևող Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի անդամներին:
Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին: