Հայաստանը մշտապես հավատարիմ է համընդհանուր եվրոպական արժեքներին՝ որպես մեր երկրի բարգավաճման, համաեվրոպական համագործակցության, կայուն զարգացման ու խաղաղության պահպանման կարևորագույն գրավականի:
Քարակերտ-Արտենի վազուրդում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները, որի արդյունքնում տուժել էր ВПР-02 ավագ մեքենավար Արթուր Թամազյանը, կքննի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը:
Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինին:
Ի պատասխան «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հարցազրույցում հնչած ապատեղեկատվության, թե ոստիկանությունը մի քանի սեփական կայք ունի, ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Police.am պաշտոնական կայքից բացի, ոստիկանությունն այլ կայք չունի, որևէ կայքի հետ ուղղակի անուղղակի կամ միջնորդավորված առնչություն նույնպես չունի և չի պատրաստվում ունենալ, որևէ կայքի «տանիք» չի հանդիսանում, որևէ կայքի կամ լրագրողի առաջնահերթություն չի տալիս, չի հովանավորում և չի օժանդակում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասով զեկուցվել է, որ դեռևս հայտեր չեն ներկայացվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Նախագահը կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը:
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը՝ կարևորելով այդ ուղղությամբ արձանագրված դրական միտումները։
Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին:
Ինչ միջոցների է դիմել տաքսու վարորդը, ում, ըստ ՀՀ ոստիկանության, փող է պետք եղել, այն էլ` շատ:
Կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի հրացանի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, «ՏՕԶ» տիպի հրացանի` 3, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 649 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աշոտ Մարդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սերժիկ Սրապիոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Թենգիզ Շարմանաշվիլին և Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին:
Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Կյանքն առաջ է գնում, շատ ու շատ գործընթացներ, որոնք ենթադրում էին ժամանակային ու նյարդային կորուստներ, գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ դադարում են ազդել ընդհանրապես:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը:
Հանրապետության Նախագահը սիրված մտավորականի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
Հոգևոր առաջնորդները ևս մեկ անգամ կարևորել են Հանրապետության Նախագահի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովի բացմանը, Նախագահի ելույթում հնչած համազգային կարևորության հարցերն ու դրանց նկատմամբ պետության դիրքորոշումները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
«Սոս Սարգսյանն իր կերտած դերերով, իր աշակերտներով, իր դաստիարակած մի քանի սերունդներով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար»:
«Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի»:
Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն: