
Փոխվարչապետն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին:
Զրուցակիցները քննարկեցին ԱՊՀ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձան Երեւանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին:
Փոխվարչապետը նշեց, որ ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են եւ ողջունելի համարեց առաջին անգամ Հայաստանում ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի անցկացումը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում համագործակցությանը, քննարկեցին տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին