ՀՀ Նախագահը և Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերությունների և հեռանկարային մի շարք ոլորտներում հայ-մեքսիկական համագործակցության խորացման համար ընդգծել են անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման և ընդլայնման կարևորությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4539 փորձանմուշ:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ Նախագահին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Երևանի ստորգետնյա և վերգետնյա հասարակական տրանսպորտում ևս փակցված կլինեն գովազդային նյութեր ու տեղեկատվական ցուցանակներ, իսկ փողոցների երկայնքով նկատելի կլինեն գովազդային կրկնաձիգ գրաժապավեններ:
Խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներն ուղևորների փաստաթղթերի հետ աշխատում են ձեռնոցներով:
Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական` 20-րդ նիստը, որի ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընտրվել է համակարգող խորհրդի նախագահ: Միաժամանակ որոշում է կայացվել կառույցի հաջորդ` 21-րդ նիստը 2014-ին անցկացնել Հայաստանում:
Հոկտեմբերի 6-ին Ժնևում, Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական Միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-9-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական Միության 129-րդ վեհաժողովին:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ ընդգծեց, որ Հայաստանի ոստիկանությունը արել էր ամեն ինչ օպերատիվ կանխարգելիչ գործողությունը անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու և արդյունավետ փոխգործակցություն ապահովելու համար:
Անչափահասները և ոստիկանությունը. Տեսանյութը` ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ առևտրի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն, որտեղ Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի ձևավորման ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի՝ «Ռոստելեկոմ»-ի պատվիրակությանը՝ ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորությամբ:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել հիանալի մարդու և մեծ գիտնականի ընտանիքին ու մտերիմներին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «ԱրմԹեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը:
Փոխվարչապետն այցելեց նաև այն հաստատություններ, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում «Գեոթիմ» ընկերության կողմից` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում:
Երկուստեք կարևորվել է Երևանում տեղակայված «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրանյութային գործողության ղեկավարման միջազգային համակարգող շտաբի գործունեությունը:
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին, ով Հայաստան է ժամանել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Համաժողովը հյուրընկալող Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց մասնակիցներին: Նա նկատեց, որ Գյուղական համայնքների համաժողովը Ջերմուկում արդեն ավանդաբար անցկացվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի:
Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է:
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար, ընդգծելով, որ մեր երկրի դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի: