«Այն, ինչ իրականում եղել է այդ օրերին, այդ մասին ես և գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը ցուցմունք ենք տվել Քննչական կոմիտեում, և, բնականաբար, ցանկալի չէ՝ այդ մասին ես հեռախոսով հրապարակայնացնեմ հիմա: Համենայն դեպս, մի բան հաստակ կասեմ՝ մեր տված ցուցմունքներիում և BBC-ի հրապարակած տեքստում տեղեկատվության համադրումներ չկան»:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է հղում վարորդներին։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մարինա Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
«Կրկին խոսում էր օտարերկրյա գործակալների մասին… այդ ուժերին ինքն իր շրջապատում կամ, կներեք, հայելու մեջ պիտի փնտրի՝ արտասահմանյան ազդեցություն ունեցող, այնտեղից կառավարվող և այնտեղի ծրագրերն իրականացնող»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին Ստեփանակերտի օդանավակայանում մասնակցել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը:
«Երբ Վերածննդի հրապարակում հայտարարվում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, պարզվում է, որ հետո ամեն ինչ պետք է Արտգործնախարարությունը սրբագրի, բա հիմա ո՞ւր մնաց այդ ներառականը, դա քննարկա՞ծ էր…»:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 7-ին ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ:
Ս.թ.օգոստոսի 6-ին ժամը 23:00-ի սահմաններում Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1966թ.ծնված Հ. Բ-ն վարելով «Տոյոտա 4 Ռուններ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:
«Այս հայտարարությունը կարող է տապալել բանակցային գործընթացը։ Ինչո՞ւ է դա արվում, ո՞ւմ համար է դա արվում։ ԼՂ հակամարտությունն այլևս հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, ԼՂ հակամարտությունը միջազգայնացված հակամարտություն է, իրադարձությունների զարգացմանը հետևում են ոչ միայն Երևանում ու Բաքվում, այլև Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում և այլն։ Ո՞ւմ աչքերին է թոզ փչում»։
«Պարոն Փաշինյանն իշխանության գալուց հետո առաջ էր տանում այն թեզը, որ Արցախն ինքը պետք է որոշի իր կարգավիճակը և ինքը պետք է մասնակցի բանակցություններին: Հիմա եթե ինքը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, նշանակում է՝ Հայաստանն է որոշելու իր փոխարեն: Հիմա ո՞ւր մնաց իր թեզը»:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հավաստմամբ՝ իրենք կարողացել են Հայաստանն ու Արցախը զերծ պահել օտարերկրյա ուժերի միջամտություններից:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անցանկալի է համարում Արցախում ցանկացած տիպի խժդժություն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած Համահայկական յոթերորդ խաղերի բացման արարողությանը։
«Ճիշտ չէ, այս ամենը վերցնել և միանգամից գնահատել, քանի որ նույն վարչապետն ասաց, որ մենք շատ հարցերում պետք է կարողանանք հասնել կոնսենսուսի, իսկ կոնսենսուսի հասնում են միայն երկխոսությամբ։ Այնպես որ՝ բոլոր այդ ներկայացված երազանքները, տեսլականները, թվերը, ապագայում պետք է միտված լինեն ձևավորելու երկխոսության հնարավորություն»։
«Ով փորձի օրենքը խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի: Իմաստությունը հաղթելու է. Մենք ունենք բավարար ռեսուրս, կամք, ցանկություն, որ սեղանի շուրջ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք: Այսօր ես ուզում եմ Արցախի բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին կոչ անել` սկսել քայլեր ձեռնարկել, նստել սեղանի շուրջ, և այն բոլոր տարաձայնությունները, որոնք կան, լուծել սեղանի շուրջ, բանակցությունների միջոցով»:
ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ պայքարին: Այս մասին փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Ուժեղացված ծառայություն՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օգոստոսի 6-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։
Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել և պիտի ասի՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Ընդ որում, սա պիտի դառնա նոր ժամանակների համահայկական կարգախոս, ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդն անընկճելի է ու անպարտելի։
Օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի բռնկման դեպքում միջնորդները կհամախմբվեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա զարգացումներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050 թվականը զարգացման ռազմավարական նպատակները։
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են ամենաբարձր մակարդակով: