«Իմ և ուժային կառույցների ներկա և նախկին հրամանատարների միջև տարաձայնություններ չկան». Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց, իբր, տարաձայնություններ կան իմ և ուժային կառույցների ներկա և նախկին որոշ հրամանատարների միջև: Հավաստիացնում եմ, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Արցախյան ազատամարտում փառավոր կենսագրություն կերտած և պետականաշինության ոլորտում իրենց ծառայությունը շարունակող այդ անհատների հետ մարտական ուղի եմ անցել: Իսկ այսօր Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նրանց հետ միասնաբար շարունակում ենք մեր համեստ ներդրումն ունենալ Արցախի շենացման, պաշտպանունակության և զարգացման գործում՝ միավորելով մեր ջանքերը ի նպաստ միասնական Հայրենիքի հզորացման:
Անընդունելի եմ համարում պառակտիչ նպատակով արվող նմանօրինակ ցանկացած շահարկում, որը թե ՛ Արցախի ներքաղաքական դաշտում, թե ՛ երկու հայկական հանրապետությունների իշխանությունների միջև սեպ խրելու նպատակ է հետապնդում, և հորդորում տուրք չտալ անհիմն խոսակցություններին:
Ուղղակի անիմաստ է…»: