
Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչների՝ դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանը շնորհավորել է կոլեկտիվի անդամներին դպրոցի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ եւ մատաղ սերնդի երաժշտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել դպրոցի մի խումբ ուսուցիչների:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: