Բակո Սահակյանը Դրմբոնում մասնակցել է քարի վերամշակման գործարանի բացման արարողությանը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Դրմբոն գյուղում ներկա է գտնվել «Բեյզ Մեթըլս» ընկերության քարի վերամշակման նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարեւորել է արտադրական այս նոր միավորման գործարկումը, նշելով, որ այն շոշափելի դերակատարություն կունենա ոչ միայն Մարտակերտի շրջանի, այլ նաեւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: