Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հանձնաժողովն ընդունեց արցախահայերի վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը

Շվեյցարիայի Խորհրդրանի վերին պալատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին, Ազգային Խորհրդի ստորին պալատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց այս բանաձևը։

Դրանից հետո ստորին պալատը կողմ քվեարկեց այդ նախագծին։ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 6 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված այս բանաձևը անցնելու է արդեն վերջնական փուլ։ Վերջին էտապում կանտոնալ խորհուրդը կքվեարկի։

Դրական արդյունքի դեպքում բանաձևը օրենքի ուժ կստանա և դաշնային խորհուրդը (գործադիրը) պարտավորվում է արդեն անկախ իր կամքից և դիրքորոշումից զբաղվել համաժողովի կազմակերպմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031