«Ուզում եմ հավատալ, որ Սերը կրկին վերադառնալու է մեր երկիր և մեր հոգիներից ներս կրկին տիրելու է Սերը․․․». Մարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018-ի եւ դրանից հետո, զուտ մարդկային մի քանի դիտարկում…
2018-ի թոհուբոհի օրերին մոլորվել էի կրկնակի, չէի ուզում հավատալ, որ մեր երկրում կարող են լինել այդքան մեծ թվով կույր՝ հոգով ու մտքով, ոչ անկողմնակալ եւ ոչ սթափ մարդիկ։Մինչ այդ տեսնում էի,իհարկե, որ օրվա իշխանությանը ոչ բոլորն են սիրում, ընդունում, բայց եւ տեսնում էի, որ օբյեկտիվները, թացը չորից տարբերողները կան, եթե չասեմ՝ մեծամասնություն են։
Դե, իսկ 2018-ի գժանոցի մեջ հայտնվելով, հանկարծ հասկացա, որ եթե անգամ ինձ սիրում ու հարգում էին, ապա դա անում են զուտ տվյալ պահի պատեհապաշտությամբ, դե, դիմում էին, հարցեր ունեին, սիրահորժար ձեռք էի մեկնում, օրենքի սահմաններում, կամ՝ մարդկայնորեն, իմ հնարավորությունների սահմաններում։
Իսկ իշխանազավթումից հետո իմ պես մարդիկ, իմ ընկերներից շահերը, հայտնվեցինք խորը դեպրեսիաի մեջ, լուրջ հոգեբանական եւ հոգեկան ցավի մեջ։ Հասկանում էինք, որ երկիր ենք կորցնում, պետականություն եւ Արցախ ենք կորցնում, հասկանում էինք, որ մարդկանց խաբում են եւ մարդիկ սիրահոժար խաբվում են։
Տարիներ պահանջվեցին, որ ուշքի գանք։
Իսկ հիմա կարեւորը․ մեր երկրի եւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու հետ կատարված ահռելի ողբերգությունից, դժնդակ օրերից հետո, այսօր, ուրախությամբ արձանագրեցի, որ իրականում նորմալ մարդիկ, նորմալ քաղաքացիները առհասարակ, եւ հայերը՝ մասնավորապես, շատ են, սթափ միտքը կրկին գլուխ է բարձրացրել, լուրջ միտքը, կատարվողի ճշգրիտ գնահատականը այսօր շատերն են տալիս։
Այդով, հոգուս վերքերը փորձում են ամոքվել, կրկին սկսում եմ սիրել մերձավորին, մեր կողքին ապրող մարդկանց, որ դժգոհում են գների բարձրացումից, տրանսպորտի գներից, կենսաթոշակի խղճուկ լինելուց, վտանգավոր սահմաններից, էդ սատանայական տանդեմի վայրի հրճվանքից, եղկելի այս քաոսից, որի մեջ մեզ գցեցին մի խումբ դավաճան-հողհանձնողներ։
Ուզում եմ հավատալ, որ Սերը կրկին վերադառնալու է մեր երկիր եւ մեր հոգիներից ներս կրկին տիրելու է Սերը․․․Եթե չլինի այս հավատը, ապրելն անիմաստ է․․․»։