Բաժիններ՝

Ստեփանակերտի և Շուշիի խաղաղ բնակիչները կրկին Ադրբեջանի հարվածների տակ են

Ադրբեջանը կրկին հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ 4 անգամ պայթյունի ձայն է լսել, ենթադրաբար դրանք հրթիռներ են եղել:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հակառակորդը Շուշիում ևս թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս