Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանին բարկացրել է Cardi B-ի` Հայաստանին աջակցելու, այնուհետեւ` իր գրառումից հետ կանգնելու արարքը: Twitter-ի իր էջում «Պոկերի արքան» գրել է.
Եվս մեկ ապացույց, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ:
Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։
Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին:
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:
Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը առավոտյան Հադրութում տանը սպանել է երկու բնակչի` մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն:
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի ու Չինաստանի դեմ: «Դեռ բավական վաղուց ստեղծվել էր, այսպես կոչված, «Անակոնդա» պլանը, որը ենթադրում է Եվրասիայի փորատակում ստեղծել քաոսային իրավիճակ: Եվ այս երևույթները, որ տեղի են ունենում, այնպես չէ, որ մեկը զանգում-ասում է՝ այսպիսի […]
Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը հումանիտար հրադադարի մասին՝ կոչ անելով կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև:
Օրեր առաջ հայտարարվեց, որ հոկտեմբերի 12-ին Եվրոպական Կոնվենցիայի Կենտրոնում ժամը 09:00-ին տեղի կունենա բանավեճ, որի ժամանակ Եվրոպական Միության անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն նաև Արցախյան վերջին զարգացումները:
Անցնող գիշերը և մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթացել են, հատկապես թեժ է եղել հարավային ուղղությունը:
Քաղաքագետն ընդգծեց, որ այս կետում կարևոր է «հիմնարար սկզբունքներ» ձևակերպումը, իսկ հիմնարար սկզբունք են համարվում Հելսինկյան ակտի՝ ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիություն, տարածքային ամբողջականություն սկզբունքները։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար, որը պետք է ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։
Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը հակամարտության գոտում. ՈւՂԻՂ:
Քանի որ հաղորդագրության մեջ որևէ անուն չկար նշված, հայտնի չէր՝ ով է դավաճանություն կատարած անձը կամ ինչ պաշտոն է զբաղեցրել, 168.am-ը կապ հաստատեց ԱԱԾ լրատվական կենտրոնի հետ՝ փորձելով պարզել՝ ի վերջո, ո՞ւմ մասին է խոսքը: Բնականաբար, մեզ ոչինչ չասացին, խորհուրդ տվեցին միայն բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը:
«Կրկնում եմ՝Ռուսաստանը դանդաղ հասկանում է այս աճող վտանգների մասին, և հուսով ենք, որ մի փոքր ավելի պրոակտիվ կլինեն և իրենց դիվանագիտական ու ռազմական լծակները կօգտագործեն Թուրքիային իր իրական տեղը դնելու համար և հասկացնելու, որ Թուրքիան այս տարածաշրջանում արդեն մեծ խնդիրներ է հարուցել, որոնց ուղղելն արդեն մեծ ջանքեր է պահանջելու»,- եզրափակեց Վահրամ Տեր- Մաթևոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչումը կարող է դառնալ այն իրավիճակից ելք, երբ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ։
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հադրութ քաղաքի ուղղությամբ թշնամու գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ:
Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հոտևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:
Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ զինադադարի համաձայնությունը թուրքական իշխանությունների սրտով չէ։ Թուրքիայի իշխանամետ մամուլի տարբեր հրապարակումներում դժգոհություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից։
Գերմանիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը և կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:
Ցանկացած պատերազմի համար պետք է լինի առիթ, որը լիգիտիմացնում է պատերազմը։ Ալիևի համար Casus belli էր Փաշինյանի այն հայտարարությունն, որ «Արցախը Հայաստան է և վերջ», որին չհաջորդեց դրա տրամաբանական հաջորդ քայլն՝ Արցախի ճանաչումը։ Պետք է այստեղ մի կարևոր ճշտում մտցնել, Արցախի Հաաստան լինելը մեկ բան է, անկախ լինելն՝ այլ։ Հայաստանի քաղաքականությունն, ինչպես նաև ողջ բանակցային պրոցեսի տրամաբանութունն Արցախի ինքնորոշման ճանաչումն էր և հայտարարել, որ Արցախը Հայաստան է, նշանակում էր վերջացնել բանակցությունները, փլուզել Մինսկի խումբը և … ի՞նչ անել։ Չանդրադառնանք նաև նրան, որ ասել, որ Արցախը Հայաստան է, հաջորդ օրը սպառնալ, որ Հայաստանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը, տրամաբանական հակասություն է ստեղծում, որը չի ընկալվում բանակցությունների միջնորդների կողմից։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք շատ հզոր ազգ ենք, մենք շատ միասին ենք: Այս պատերազմի ընթացքում ծանոթացա բազում մարդկանց հետ, որոնք շատ մեծ բան են անում հիմա աշխարհի տարբեր մասերում: Ես անչափ շնորհակալ եմ իմ լավ ընկերներ Albert Poghosyanin, Tiran Hakobyan, Grigor Ter-Ghazaryan-ին և այլոց որոնք ուղղակի կենտրոնացրեցին հազարավոր հայորդիների և չափազանց մեծ գործ արեցին և անում են հենց հիմա: Բոլորիդ հատ հատ հիշելու եմ իմ եղբայրներ և քույրեր: ՄԵնք հզոր ենք միասին:
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մոտ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում: Այս մասին տեղեկանում է Ավստրիայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգից:
Հունաստանը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մոտ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում: Այս մասին նշվում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում: