«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ընտրությունների հետ կապված Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետություն վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը:
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ:
Հաշվի առնելով ՀՀ Պարետի 2020թ. մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ հայտնում ենք, որ 2020թ. ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվում է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը երկրում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
«Արցախի ընտրությունների բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները գիտակցում են ընտրության կարևորությունը։ Չնայած այս կորոնավիրուսի համաճարակին՝ քաղաքացիները դրսևորեցին քաղաքացիական բարձր կամք և քաղաքական գիտակցություն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակետի գրասենյակը երեկ՝ մարտի 31-ին, Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացրել է դիտորդական առաքելություն՝ 49 ընտրատեղամասում, 8 տարածքային ընտրական հանձնաժողովում:
Այսօր՝ ապրիլի 1-ին, Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ է պաշտոն տալ Արցախի դեռ գործող նախագահ Բակո Սահակյանին, քանի որ նա երեկ ընտրության գնալիս լրագրողներին հայտնել է, որ Արցախից որևէ տեղ չի գնալու:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:
«Չնայած աշխարհում կորոնավիրուսի վտանգին, երեկ Արցախում մենք պետականաշինության կարևոր քայլ ենք իրականացրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Այսօր առավոտյան Արցախի ԿԸՀ-ն ամփոփեց քվեարկության նախնական տվյալները: Ընտրությունների երկրորդ փուլ կլինի Արայիկ Հարությանյանի և Մասիս Մայիլյանի միջև:
Արցախում մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, ընդհանուր առմամբ, Արցախ մեկնած հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատում` հարկ համարելով հատկանշել ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշը` ի հեճուկս տարբեր կանխատեսումների:
Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց Արցախի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները` նշելով, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 73.5 տոկոսը, իսկ անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2.3 տոկոսը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած միջոցի, որը կարող է հրահրել լարվածություն տարածաշրջանում»,- այս մասին երկուշաբթի օրն ասել էր ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սեյեդ Աբաս Մուսավին՝ անդրադառնալով Ղարաբաղում անցկացվող ընտրություններին։
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն արդեն երկար ժամանակ Արցախում է: Նա մասնակցում էր նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավին, իսկ երեկ՝ մարտի 31-ին, որպես դիտորդ՝ ներկա էր բուն քվեարկությանը: 168.am-ը Աղեկյանից հետաքրքրվեց՝ խախտումներ արձանագրե՞լ են:
Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց Արցախի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։
Այս պահի դրությամբ՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է մոտ 56 տոկոսով:
Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նախագահական և խորհրդարանական ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով Արցախի ոստիկանություն է դիմել 49 քաղաքացի։
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցել են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան:
Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 14:00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8%–ը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին դատական պրոցեսներում տեսնելը, բնականաբար, չի կարող հաճույք պատճառել ո՛չ ինձ, ո՛չ Արցախի քաղաքացիներին, և ավելի քան համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիներին ևս, և, ընդհանրապես, հայ ժողովրդին:
Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի խոսքով` ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից ԱՀ Նախագահի թեկնածու առաջարված Դավիթ Իշխանյանն այսօր քվեարկել է Ստեփանակերտի 1/24 ընտրատեղամասում:
Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,3%-ը։
Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջում տեղակայված 1/24 ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ քվեարկել է 450 ընտրող:
Ի սկզբանե ստեղծվել են ու այսօր էլ կան բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները սահմանված չափորոշիչներով հասցվեն իրենց տրամաբանական ավարտին:
Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 13:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ կնոջ Անահիտ Սահակյանի հետ: