Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 11:00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24,9%–ը։
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են բնականոն հունով:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությանը։
Ստեփանակարետի 1/32 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 10:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել «Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը:
Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը:
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղակայված Ե/1 ընտրատեղամասում ս.թ մարտի 31-ին ժամը 8:00-ից սկսվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության գործընթացը:
Ստեփանակերտի 1/32 ընտրատարածքում ընտրություններն անցնում են հանգիստ և առանց խնդիրների:
Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրություններին, ինչպես ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այնպես էլ զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը:
Արցախի Հանրապետությունում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Ստեփանակերտի տարածքային բաժնում 2019 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ամուսնության գրանցման նպատակով դիմում է ներկայացրել հանրապետությունում ապրող շուրջ 40 քաղաքացի. որոշ ժամանակ անց դիմումները հետ են վերցվել:
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչչպես են ընտրատեղամասերում իրականացվում ախտահանման աշխատանքներ:
Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը 103.663 է, որից 776-ը՝ համապետական ընտրություններին կմասնակցեն Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում: Տվյալները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հրապարակեց ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ջիվան Ղահրամանյանը:
Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախում սպասվում են լուրջ քաղաքական գործընթացներ, ինչի արդյունքում նախատեսվում է ընտրել նոր քաղաքական վերնախավ․ Արցախը նոր ղեկավարություն է ընտրում։
Արթուր Վանեցյանը ինստագրամի իր էջում գրում է. «Վաղը մեր հայրենիքի մի հատվածում` Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ Արցախցին ձևավորելու է իշխանություն, որը պիտի շարունակի բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը և նոր հեռանկարներ, բացի տնտեսական առաջընթացի ու քաղաքացիների բարեկեցության համար։
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ Արցախում նախագահական և Ազգային ժողովի ընտրությունները հետաձգելու կոչեր էին հնչում: Ընտրություններն ամեն դեպքում տեղի ունենալու են: Արցախն ընտրական իրավունք ունեցող 103663 քաղաքացի ունի: Ւնչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը վստահեցնում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ձեռնարկել են հնարավոր բոլոր միջոցառումներն ապահով և անվտանգ ընտրություններ ունենալու համար.
Վաղն Արցախում համապետական նշանակության ընտրություններ են: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ ազատ Արցախի պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ տեղի կունենան Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները:
Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում և առանձին ստորաբաժանումներում, պայմանավորված առաջիկայում ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության կողմից անցկացվելիք ստուգումներով, իրականացվում են համալիր նախապատրաստական աշխատանքներ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի ընտանիքին:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է «Ինքնամեկուսացման խորհուրդներ»:
«Կարծում եմ՝ ԼՂ հակամարտությունը չի կարող անմասն լինել աշխարհում նման անկանխատեսելի ու աննախադեպ զարգացումներից»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում սպասվող իրադարձություններին՝ աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Կողմերը մշտապես ստիպված են չկորցնել զգոնությունը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին մի շարք իրադարձությունների։
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցել են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան:
Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից Արցախի շտաբին հայտնել են, որ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին:
Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետությունում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին (63 տարին լրացած՝ չաշխատող), զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձինք) ապահովելու նպատակով պահեստավորվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ:
ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին
«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ:
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը չի առարկում, որպեսզի համապետական ընտրություններն անցկացվեն մարտի 31-ին: