Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները, ովքեր, ինչպես միշտ, բարոյական ու մասնագիտական բուրձունքի վրա գտնվելով, նոր նշաձողի են հասցնում ռազմական բժշկի կոչումը:
«Իրանը, ինչպես միշտ, ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում, պետք է հասկանալ Իրանի յուրահատկությունը, նաև, որ այդ երկիրը բազմազգ է, և այնտեղ էլ կան լուրջ խնդիրներ։ Դրա համար սխալ կլինի, եթե մենք ակնկալենք, որ Իրանը կանգնելու է և բացեիբաց հայամետ քաղաքականություն է վարելու, դա այդպես չէ, Իրանն իր շահերն ունի։ Բնական է, որ պանթուրքիզմն Իրանի ամենամեծ վտանգներից մեկն է, բացի այդ, այն ծայրահեղ մահմեդականների թիրախներից մեկն է, քանի որ լինելով շիա երկիր՝ համարվում է այլ մահմեդականների համար թշնամական երկիր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգումաշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կոչով դիմել է միջազգային հանրությանը` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։ Սոցցանցերի իր էջերում Աբրահամը լուսանկար է հրապակել «Ճանաչեցիր ինձ, ճանաչիր Արցախ»-ը գրությամբ:
Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՊԲ մամուլի ծառայությունից։ Զոհված հայ զինծառայողների ցուցակում նշված է նաև գնդապետ Սերգեյ Շաքարյանի անունը, որին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը։
Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը մնում է կայուն ծանր մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին:
Արցախ գոյությունը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական շահերի համար։ Այս մասին գրում է ռուսական «Взгляд» օրաթերթը։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
Արցախի համար միջազգայնորեն լեգիտիմ մանդատ ունեն Մինսկի Խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը՝ երեքը միասին։ Մանդատը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից եւ այդ մանդատը ոչ Ադրբեջանն է վիճարկում, ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը ռազմաճակատում գերեվարել են օտարերկրյա երկու ահաբեկիչ գրոհայինի: Թուրքիան և Ադրբեջանը այլևս չեն կարող թաքնվել ստի տակ: Նրանք ահաբեկչության պետություն-հովանավորներն են, այս մասին Twitter- ում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճակատում հեշտ չի, պայքարը դժվար է, բայց մեր հավատքը զորեղ է հենց ծանր պահերին հաղթանակի վստահությամբ։ #Հաղթելուենք»։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտական թատերաբեմի վերածված Արցախում այս օրերին նկատվում է հակառակորդի կողմից վարվող գործողությունների աստիճանական «պասիվացում», ինչն ամենևին չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական հայաջինջ ծրագրերը նահանջ են ապրում:
Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թշնամու հերթական ԱԹՍ-ի խոցման տեսանյութը։
Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:
Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգությանը եւ այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա:
Ադրբեջանի զինված ուժերն Արցախի նկատմամբ կրկին կիրառել են իրենց տրամադրության տակ եղած գրեթե ողջ զինանոցը:
Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս- արևմտյան հատվածում:
Արցախում իրավիճակն ընդհանուր առմամբ նույնն է՝ թշնամին շարունակում է ռմբակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Արցախցի կանայք այսօր կրկին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև էին: Նախորդ անգամ նրանք այստեղ էին հոկտեմբերի 22-ին, նրանց ընդունել էր դեսպանատան աշխատակիցներից մեկը, ում և կանայք նամակ էին հանձնել: Այսօր արցախցի կանայք եկել էին իրենց նամակին պատասխան ստանալու պահանջով, ավելի քան 10 օր է՝ ոչ մի արձագանք դեսպանատնից: Կանայք պահանջում էին հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, բերել էին նոր նամակ: Ցույցի մասնակիցներից Սիրանույշ Սարգսյանն ասաց, որ ԱՄՆ ղեկավարությունն էլ մեղքի իր բաժինն ունի Հայաստանի դեմ ագրեսիայի սանձազերծման գործում:
Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ: Հանդիպման տեսագրությունը քիչ հետո հասանելի կլինի նախագահի ֆեյսբուքյան էջում:
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ նոյեմբերի 2-ին Մայր Աթոռի երկու միաբան, երեք քահանա Շիրակի թեմից և երկու քահանա Արմավիրի թեմից մեկնեցին Արցախ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական ԱԹՍ-ն:
Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ-Այն (Սերեքանիյե) շրջանում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման 7 անդամ հանձնվել է քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի զինյալներին։ Այս մասին հայտնում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Ստեփանակերտում նոյեմբերի 2-ին երեք պայթյուն է որոտացել:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ:
Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։
Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է, կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։
Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից: