«Մեր կուսակցության նախագահն այսօր ապրում է իր կյանքի ամենաողբերգական ու ծանր օրերը, ամենամեծ ողբերգությունն է նրա ու նրա մարտական ընկերների համար, Շուշին ազատագրողների, թուրքին ծնկի բերածների համար». Շարմազանով
«Դա ֆլեշմոբ է եղել մեկ օգտատիրոջ կողմից։ Փաստացի ես խոսում եմ մեր այն զոհված զինծառայողների դիերի մասին, որոնց մեր դատաբժշկական փորձաքննությունը փորձաքննել է, այսինքն՝ դա ծանր պրոցեդուրա է, որն ամեն կոնկրետ դիակի հետ արվում է։ Երեկ երեկոյան այդ թիվը 2425 է եղել, իսկ չճանաչված դիերի թիվը 250-ն է»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Արձագանքելով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանն այն մասին, թե, իբր, Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներն անտուն են մնում, իսկ նախարարությունը չի աշխատում, ստիպված ենք արձանագրել, որ ԱԺ պատգամավորի այդ պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու ՄԻՊ ներկայացուցչի մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են խաղաղ բնակավայրերում առաջիկայում ծավալվող շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
«ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են թաքցնել սեփական նյարդայնությունը Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև ԼՂ-ում հրադադարի հաստատման համաձայնության կապակցությամբ։ ԱՄՆ-ն և իր գործընկերները զայրացած են, որ պատերազմը դադարեցված է Մոսկվայի միջամտությամբ։ Չէ՞ որ դա, փաստորեն, «զրոյացրեց» նրանց բազմամյա աշխատանքը Անդրկովկասից Ռուսաստանի դուրսմղման ուղղությամբ»,-ասել է Նարիշկինը։
«Արևմուտքը հայ և ադրբեջանցի ազգայնականներին մղում է Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությությունների հեղինակազրման և տապալման»,- այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է ՌԴ Ներքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Նորօրյա մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը:
Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ համաձայնության դրույթներով, անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Շրջանի Հովտաշեն գյուղի բնակիչ Էդգար Հովհաննիսյանը, որ այս օրերին ապաստանել էր Արտաշատում ապրող բարեկամների տանը, այս պահին շտապում է Արցախ՝ հասկանալու, թե ինչ փոխվեց «տուն վերադառնալու» ու «տներն արագ լքելու» հայտարարությունների միջև ընկած հատվածում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի վերաբերյալ:
Քիչ առաջ Ստեփանակերտում մոտ 10 վայրկյան տևած օդային տագնապի ազդանշանը հնչել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
Մոսկվան կարծում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն բերի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ապակայունացման և չեն վտանգի երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության կետերի կատարումը:
Դաշնային Խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել Ռուսաստանի Դաշնության նախագահին` ռուսական զինված ուժերի զինծառայողներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ նոյեմբերի 17-ին, մինչև ուշ երեկո, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։
Պատերազմի ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են:
Անգամ Հարությունյանի անձնական թիկնազորի անդամներից մի քանիսը հրաժարվել են «շեֆի» հետ առաջնագիծ մեկնել։ Իսկ նրա նշանակած գլխավոր դատախազի երկու տեղակալները, որոնց գեներալի կոչում էր տվել, Արցախը լքել են պատերազմի օրերին, եւ սրանով է պայմանավորված, որ Արայիկ Հարությունյանն օրերս նրանց հեռացրեց պաշտոններից։ Առհասարակ, ինչպես Հայաստանն է կառավարման ճգնաժամ ապրում, այնպես էլ՝ Արցախը։
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերի վերաբերյալ:
Պատերազմի առաջին փուլը նոյեմբերի 9-ին ավարտվեց, պայքարի հաջորդ փուլը նոր է սկսել՝ բանակցություններ Արցախի կարգավիճակի, անվտանգության, արցախցու ապագայի, Արցախի վերականգնման։
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Նոյեմբերի 14-ից սկսած՝ ամենօրյա գրաֆիկով գործում են Երևան-Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումներ՝ պատերազմի հետևանքով ՀՀ-ում ապաստանած արցախցիներին տեղափոխելու համար:
«Նա (Նիկոլ Փաշինյանը,- Ա.Մ․) ամենապատասխանատուն է, քանի որ նա է եղել իշխանության ղեկին, նա է որոշումներ կայացրել, երկու տարի է, ինչ իշխանության է, նա պետք է քաղաքական պատիժ կրի սրա համար, իհարկե, դա պետք է ՀՀ ընտրողները որոշեն, բայց նա ծայրահեղ կերպով մեղավոր է այս ամենում, թեև նա ռազմական մասնագետ չէ, չի հասկացել, բայց ասվել է, որ պատերազմ լինելու է, այդ թվում՝ ես, 2016-ին, դրանից ավելի վաղ, ասել եմ, որ բացարձակ պատրաստ չեն։ Ինձ ասում էին՝ գնել են ՍՈՒ-30, ի՞նչ է դա փոխում, նման հակամարտությունում դրանք ոչինչ չեն որոշում, հատկապես, երբ Ադրբեջանը հիանալի ՀՕՊ ունի։ Դա անիմաստ գնում էր։ Ընդհանուր առմամբ պատերազմի պատրաստված չէր»,- ասաց Ֆելգենգաուերը։
«Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը լուծված չէ, այո, նման խնդիր գոյություն ունի»:
«Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է դեռ մեկ ամիս առաջ Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի համար աննշան տարածքների կորուստներով Ադրբեջանից Շուշի փախստականների մուտք թույլատրելու պայմանով խաղաղապահների առկայության դեպքում, սակայն Փաշինյանը հրաժարվել է։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ:
Այս փաստաթուղթը մի շարք խնդիրներ է մեզ համար ենթադրում, և հարցը չի վերաբերում միայն այդ տարածքներին, որ մենք կորցնում ենք. բացի այդ՝ այս փաստաթղթով մի շարք քաղաքական հետևանքներ ենք մեզ համար բերում՝ ի դեմս նրա, որ Հայաստանը փաստացի իրեն ագրեսոր է ճանաչում։ Այսինքն՝ եթե ՀՀ վարչապետն իրեն լիազորված է համարում զիջել Արցախի այս կամ այն տարածքը, նա ընդունում է, որ ինքն է զբաղեցրած եղել այդ տարածքը, և բոլոր հետևանքները, այսպես կոչված՝ օկուպացիայի, ինքն իր վրա է վերցնում: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը խոսում է Հայաստանից նյութական փոխհատուցում ստանալու մասին: Եվ այդ օրակարգը նրանք առաջ են մղելու, չկասկածեք: Փաստացի, Հայաստանն այսօր իր վրա վերցրել է այնպիսի լիազորություններ, որոնք դուրս էին վարչապետի լիազորություններից, և դա մեծագույն հետևանքներ է ունենալու մեր երկրի համար:
Ավստրիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, որի ընթացքում քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը:
«Հադրութի Մեծ Թաղլար գյուղից ենք, չորս հոգով ենք, անչափահաս երեխա չկա տանը։ Այստեղ հագուստի, սնունդի կարիք կա, նաև տունը տաքացնել է պետք։ Երեկ գրանցվել ենք համայնքապետարանում, 5 օր է, որ այստեղ էինք։ Միայն դատարկ տուն է, ծանոթները, ով ինչով կարողացել՝ օգնել է, կարելի է ասել՝ ավելի շատ մեզ ցուրտն է հիմա նեղում։ Ջրի խնդիր էլ կա, դույլերով ենք կրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հադրութցի տիկին Գոհարը։
ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն Արցախի Հանրապետությունում իրենց բնակավայրերից և հրետակոծության հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին տեղեկացնում է, որ ԱՀ կառավարությունը, մինչև հիմնական կացության համար բնակարաններով ապահովելը, կտրամադրի ժամանակավոր կացարաններ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է որ «խոսք լինել չի կարող Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին»: