Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է հրթիռակոծությունից հետո Ստեփանակերտը պատկերող կադրեր:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը:
Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը:
Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտում:
ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է տեղորոշել և ոչնչացնել գրոհի պատրաստվող ադրբեջանական ստորաբաժանումները։
«Հայրենիք» զորախումբը, որը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։
Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։
Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրվանից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն միջազգային հանրությանը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել` կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում իրականացվող նոր ցեղասպանությունը:
«Կարելի է հանել զրահաբաճկոնն ու մի փոքր շնչել». Պեգովը Շուշիում տիրող իրավիճակի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել
Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի Լիսագորի հատվածը մաքրվել է հակառակորդի դիվերսիոն խմբերից:
ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որ այսօր Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:
Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն (AIHGS) Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում: Այս մասին ասված է Ավստրալիայի կառավարությանն ուղղված ինստիտուտի ուղերձում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ շփվելիս եկել է այն եզրակացության, որ չնայած շատերը ցավում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և կորուստների համար, սակայն որևէ գործողություն չեն անում:
Երեկ ամբողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն դադարել, չնայած ակտիվությունը գնացել է նվազման:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ իրանական կողմի ակնարկները չափազանց բարդ են և բազմաշերտ, և ըստ այդմ՝ ըստ նրա՝ երբ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հույս է հայտնում, որ Արցախում ծավալված պատերազմի արդյունքում երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի, ակնարկում է, որ հնարավոր է՝ թուրք-ադրբեջանական դաշինքը որոշակի սադրանքների գնա Մեղրիի տարածաշրջանի նկատմամբ: «Եթե ուշադիր լինենք իրանցի պաշտոնյաների հայտարարություններին, նաև […]
Խաղացե՛ք շախմատ՝ օգնելու համար Հայաստանին և Արցախին։ Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 14-ին և կավարտվի դեկտեմբերի 12-ին։ Հավաքված գումարն ուղարկվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին՝ himnadram.org:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. Ուղիղ
«Ահաբեկչության վտանգն աշխարհում նոր ընկալում է ստանում, այդ հանգամանքը չի խոսում Ադրբեջանի օգտին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի 40 օրերին, ռազմաճակատում ստեղծված իրավիճակին ու դիվանագիտական գործընթացի հաջողության հնարավորություններին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների որոշման համաձայն, ամեն տարի նոյեմբերի առաջին հինգշաբթին նշվում է որպես Դպրոցներում բռնության և ահաբեկելու դեմ պայքարի միջազգային օր:
Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր:
Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են:
Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հինգշաբթի օրը ստուգել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուն հարակից Իրանի հյուսիսարևմտյան սահմանները:
Հոկտեմբերի 29-ին ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, թե իբր հայկական կողմը հրաժարվել է ընդունել քաղաքացիական անձի՝ 84-ամյա Միշա Մելքումյանին: Արման Թաթոյանը վստահեցրել էր, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը: Ավելի ուշ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ Միշա Մելքումյանը մահացել է: Հոկտեմբերի 30-ին արդեն Ադրբեջանը նրա դին փոխանցել էր հայկական կողմին:
Արցախում զոհված Վաղարշակ Սերյոժայի Գալստյանը դեկտեմբերի 14-ին կդառնար 31 տարեկան: Հարազատները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ նա ամուսնացած էր, ունի 7 տարեկան որդի: Պատերազմի լուրն իմանալուն պես ընկերոջ հետ շտապել էր Արցախ, սակայն այնտեղ թույլ չէին տվել դիրքեր բարձրանալ, ասել էին՝ ամենամեծ օգնությունն այդ պահին այն կլինի, որ արցախցի երեխաներին տեղափոխեն Հայաստան:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, զինված ուժերի տոնացույցի համաձայն, ՊԲ-ի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները ավանդաբար նշում են իրենց մասնագիտական տոնը:
ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտելով ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա: