
Վթարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող. ևս 4 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր

Քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ: Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
«Հունիսի 24-ին ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։