Օգոստոսի 1-ից Արցախում Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություների արդյունքում հայկական կողմն ունի 19 վիրավոր և 2 զոհ։
Բորելին գրավոր հարց ուղարկած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների թվում են Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, Իսաբել Սանթոսը, Մարտին Զոննեբորնը, Լարս Պատրիկ Բերգը, Միրիամ Լեքմանը, Էմմանուել Մաուրելը և մի խումբ այլ պատգամավորներ:
Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ Արցախի Հանրապետության ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի վերաբերյալ։
Նիկոլը վերացրել է բանակը ու հանել է վերջին զինվորին։ Բնակիչները իրենց դավաճանված են զգում, անտեր։
Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան։
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին քայլեր ձեռնարկել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Արցախցի պատգամավորը ցավով նկատում է՝ միայն պաշտպանության բանակի ուժերը բավարար չեն պատերազմից հետո երկարած շփման գծի ամբողջ երկայնքով պաշտպանությունն ապահովելու համար, բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվել, զիջողականություն դրսևորել․ ամենևին։
168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Երևանում է:
Ադրբեջանական CBC TV-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան նշել է, թե վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, այսպես ասած, ընդհանուր լեզու գտնել Ադրբեջանի հետ, բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն Հայաստանի քաղաքական ընդդիմությունը խնդիրներ է ստեղծում:
Հաղորդվում է, թե հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե իբր ռուս խաղաղապահները փակել են Բերձորի միջանցքը և թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանից գնացողները մտնեն Արցախ։
Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը:
Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ կարծես վերաձևավորեց օգոստոսի 5-ին Սոչիում սպասվող ռուս-թուրքական բարձրաստիճան բանակցությունների օրակարգը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակը դարձնելով այդ օրակարգի կենտրոնական թեմա:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք ՌԴ-ն անհրաժեշտություն տեսնո՞ւմ է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու հարցում:
«Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» դավաճանական աշխարհայացքը բերեց հերթական կորուստների, կրկին ապացուցելով, որ «Արցախը հանձնենք, չենք ապրի» մոտեցումն է իրականում հայ ժողովրդի անվտանգության գրավականը։
Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը’ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։
Արցախից վերադառնալու ճանապարհին նա ադրբեջանական կողմի կառուցած նոր ճանապարհին տեսել է ռուս խաղաղապահների երեք մեքենա. «Ինչ-որ աշխատանքներ էին տանում, մտածեցինք՝ երևի անցակետ են տեղադրում, ու այդ պահին նկատեցինք, որ Հին Շենից երևի 8-9 մեքենայի շարասյուն է գալիս, որից դատելով՝ առնվազն ադրբեջանցի փոխնախարար էր մեջը, որովհետև շատ ներկայացուցչական շարասյուն էր: Ժամը 3-ն էր, այսինքն՝ ինչ-որ պայմանավորված հանդիպում էր, բայց մեր կողմից որևէ մեքենա չկար, որ խոսեր այն մասին, որ այդտեղ նաև հայկական կողմը կար ներկայացված:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Նիկոլ Փաշինյանիհնչեցրած այս հայտարարությունը համարեց ոչ թե Արցախի մնացյալ հատվածի ապառազմականացում՝ զինաթափում, այլ Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների նկատմամբ դավաճանություն։
«Պաշտոնապես ասում եմ, որ այսօր Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան-գնան Նախիջևան, մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Նախիջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, նաև Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներում, որտեղ մենք մաքսային ծառայության հսկողություն ունենք, և այս ընթացքում Ադրբեջանը որևէ անգամ չի օգտվել դրանից»:
Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել:
«Այն, որ Արցախի ժողովուրդը մշտական հոգեբանական ու ֆիզիկական վախի մթնոլորտում է ապրում, սա արդեն իսկ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և սրա առաջին պատասխանատուն Ադրբեջանն է՝ իր ագրեսիվ վարքագծով»,- շեշտեց Գեղամ Ստեփանյանը։
Թող ռուս խաղաղապահներին չմեղադրեն, եթե իրենք այդ հողերը կամավոր հանձնում են, ռուս խաղաղապահն ինչո՞ւ պետք է պահի։ Կամավոր հանձնում չէ՞, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախում այլևս հայկական ուժեր չկան, մատնում է արցախահայությանը թշնամուն։ Հետևաբար՝ այս պարագայում ինչո՞ւ պետք է ռուսը պաշտպանի կամ զոհվի Արցախի համար։
Չի կարելի բացառել, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն իրադրության սրման առնչությամբ։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար: Կողմերին կոչ ենք անում թուլացնել առկա լարվածությունն ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»,-ասվում է գրառման մեջ;
Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք համարվում են գլխավոր ելման կետը:
Սրբազան Հորը դիմավորեց հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելեցին բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի Հանրապետության քաղաքացիների և պետական կառույցների էլեկտրոնային հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում և փորձում խուճապ տարածելով՝ վախի մթնոլորտ ստեղծել։