«Խնդրում եմ քայլեր ձեռնարկել, կանխել հումանիտար աղետը». Գարիկ Մարտիրոսյանը կոչ է անում օգնել Արցախի ժողովրդին

Ռուս հայտնի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Լաչինում ստեղծված իրավիճակին։

Նա հուզված կոչ է արել`լուրջ մտահոգություն հայտնելով ծայրահեղ իրավիճակում հայտնված արցախցիների ճակատագրի եւ անվտանգության համար. «Բոլորը քաջ գիտակցում են, որ մի քանի օր է, ինչ ամբողջությամբ փակված է Հայաստանը Արցախի հետ կապող միակ՝ կյանքի ճանապարհը։

120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մնացել են առանց առաջին անհրաժեշտության դեղամիջոցների, առանց բենզինի եւ դիզվառելիքի, գազամատակարարումն ամբողջությամբ անջատված է։

Որպես բժիշկ եւ որպես մարդ, խնդրանքով դիմում եմ բոլոր անհատներին, բոլոր կազմակերպություններին, որոնք կարող են օգնել՝ ապաշրջափակելու կյանքի ճանապարհը. խնդրում եմ քայլեր ձեռնարկել, կանխել հումանիտար աղետը, որը ցավոք արդեն սկսված է»,- ասել է նա իր տեսաուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս