Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակի ձևավորումը էական նշանակություն ունի․ Զոհրաբ Մնացականյան

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակի ձևավորումը էական նշանակություն ունի:

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը․

«Արցախում ներքին մոբիլիզացումը զգում եմ։ Դա պարտադրող է բոլորի համար, որոնք հիմա Արցախում չեն։ Արցախի բնակչության համար կարգավիճակի հարցը գոյաբանական խնդիր է, բացի նրանից, որ ինքնորոշման խնդիր է։ Անջատում հանուն փրկության կոնցեպտի գործարկման անհրաժեշտությունը, հատկապես ներկա զարգացումների կոնտեքստում կարևոր է։ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակի ձևավորումը էական նշանակություն ունի, ճիշտ եմ համարում։

Էական նշանակություն նաև հարթակի ձևաչափը։ Հաշվի առնելով, որ Արցախն ու Ադրբեջանը անհավասար պայմաններում են, միջազգային մեխանիզմի առկայությունը խիստ կարևոր է։ ՀՀ-ն մեծ դերակատարություն այստեղ ունի։ Առաջնային նպատակը հիմա ընդհանրապես այդ հարթակի ստեղծման հնարավորություն ստեղծելն է»,-ասել է Մնացականյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031