Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել սոցիալական ցանցերում տարածվող «որոշման» մասին․«Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։
1918 թվականի աշնանն Արցախում իրավիճակը նորից լարվում է։ Արդեն իսկ սեպտեմբերի 21-ին թուրքական զորքերն Ասկերանի ուղղությամբ անցնում են հարձակման։ Նրանց նպատակն էր՝ գրավել հայկական գյուղերն ու ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայոց ցեղասպանությունը պատմական որոշակի ժամանակահատվածում մեկ դրվագով իրականացված մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, այն թուրք-ադրբեջանական տանդեմի մշտական նպատակն է, որն արտահայտվել է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում, 20-րդ դարավերջին Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերում և Արցախում, 2020 թվականի աշնանը Արցախում։
Մեծ եղեռնը չսպիացող վերք է մեզ համար։ Այն նաև քաղաքական, իրավական և բարոյական խարան է միջազգային հանրության վրա, որը կարելի է ջնջել միայն Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման միջոցով»:
Ծիծեռնակաբերդի բարձունքում վանկարկում են՝ «Ես Արցախի կողքին եմ»
«Գաղտնիքը դրա մեջ է: Պետք է մենք թելադրենք, ոչ թե մեզ պարտադրեն: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, բան չունեմ ասելու, այն պետք է ստորագրել, բայց դարձյալ ոչ թե պարտադրանքի տեսքով: Հաղթենք՝ ստորագրենք»,- շեշտել է նա՝ հավելելով, որ Թուրքիայից տեսնում է նույն վտանգները, ինչ Ադրբեջանից, նույնիսկ՝ մի քիչ ավելին:
Արայիկ Հարությունյանը Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ մասնակցում է Ջահերով երթին
Երբ ես եկա Ազատության հրապարակ, միայնակ էի, որևէ մեկին իմ մտադրության մասին չէի պատմել. սա դասական իմաստով նստացույց չէ, այլ իրազեկման շուրջօրյա ակցիա։ Այս մեկ շաբաթվա ընթացքում մեր նպատակն այն էր, որ Ազատության հրապարակն ամեն օր՝ 24 ժամ շարունակ, լինի ուշադրության կենտրոնում․ այստեղ են գալիս տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։ Ոմանք ՔՊ անդամներ կամ աջակիցներ են, նրանք ասում են, որ հասկացել են՝ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, և միանում են մեզ։
Լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 107-րդ տարելիցը: Այդ ողբերգական ժամանակներից անցել է ավելի քան մեկ դար, մինչդեռ միջազգային հանրությունը ամբողջովին չի դատապարտել այդ ոճրագործությունը, անաչառ իրավական գնահատական չի տվել այդ իրադարձություններին` անպատիժ թողնելով հանցագործություն իրականացնողներին:
Երևանում այսօր երեկոյան անցկացվելիք Ջահերով երթին կմիանա նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Երթը կկրի «Զարթնի՛ր, լաո՛, և միացի՛ր ջահերով երթին» խորագիրը:
Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ:
Երեկ երեկոյան Արցախի Սանասար (Կուբաթլու) շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել: Դրա հետևանքով վիրավորում է ստացել 1993 թվականին ծնված Բեյբալի Նասիբովը:
Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն ապրիլի 22-ին հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների, ավագանու անդամների, կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավարների հետ:
«ՌԴ-ն հասկանում է, որ ուկրաինական ճակատում իրավիճակը կարող է երկարաձգվել, ու դիվանագիտական լիակատար պասիվությունը կարող է մեծ կորուստների պատճառ դառնալ: Ուստի կարծում եմ, որ աշխատանքում որոշ բաներ փոխվում են, ՌԴ-ն ինքը դժվարությամբ հարմարվում է նոր իրողությունների ու կփորձի գործել այդ պայմաններում, բնականաբար, չզիջելով իր դիրքերը ու շահերը ռեգիոնում»,- նկատեց նա:
Էլիբեգովան հիշեցրեց, որ մեկ տարի է՝ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում են, հետևաբար՝ Ալիևն ինչ ասում է՝ անում է. «Այս հայտարարությունը շատ ուշագրավ է՝ Ալիևը փաստացի իր աջակցությունն է հայտնում Հայաստանի գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ ես քո մեջքին կանգնած եմ, եթե ընդդիմությունը շատ մեծ թափ հավաքի, ես քեզ կօգնեմ, ես կսկսեմ պատերազմ կամ սադրանքներ առաջնագծում, որպեսզի, այսպես կոչված՝ ռևանշիստները, որոնք ուզում են ինձանից Արցախը խլել, դու իրենց կարողանաս հաղթել: Իր մեսիջի պարունակությունը դա է»:
«Նկարում՝ աջ կողմինն ամուսնուս եղբայրն է, ձախինը՝ նրա քեռու տղան, երկուսն էլ զոհվել են 90-ականներին։ Երկուսն էլ կիրթ տղաներ էին, նույն բուհում էին սովորել, նույն ամսում էլ զոհվեցին։ Բա մենք այդպիսի տղաներ կորցնենք 90-ականներին, 2016 թվականին և 44-օրյա պատերազմի ժամանակ, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասի, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ։ Չի՛ կարող նման բան լինել, Արցախի համար մի ամբողջ սերունդ է զոհվել, մարդիկ այսօր դիրքերից տուն չեն իջնում, որ իրենց տունը պահեն, մարդը նստած Երևանում՝ Արցախի ճակատագիրն է որոշում։
Կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր Հարություն Մեսրոբյանը կոչ է անում Արցախը հայկական պահելու կոչով իշխանության հեռացում պահանջող ընդդիմությանը՝ հաշվի առնել նախորդ հանրահավաքների ժամանակ գործած սխալներն ու որդեգրել նոր ռազմավարություն՝ ինչպես գործողությունների, այնպես էլ՝ հռետորաբանության հարցում։
Տարածաշրջանում Ռուսաստանի դերը Հայաստանի և Արցախի ճակատագրի համար ևս մեկ անգամ վերահաստատվեց Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը:
Խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք:
«Այ մարդ, Ղարաբաղի 80 տոկոսը տվել է, Հայաստանի սահմանները տվել է, գյուղերը տվել է, ի՞նչ է սպասվում, ո՞նց կարող ես քո կեսը տալ։ Պատկերացրեք՝ ծնողն իր խոխան տա, ինքն այս ղոլը նստի, կարո՞ղ է՝ դա խաղաղություն է կոչվում, չէ՛․․․ Մինչև Ղարաբաղն ինքնահաստատվի ոչ, ասին ոչ՝ հանրապետություն, ոչ մի խաղաղություն էլ սպասվում չի։ Փաշինյանն ասում է՝ խաղաղության դարաշրջան է բացում, ո՞ւմ հետ, մի խումբ մարդկանց համար, էլի, որ հարստանան։ Կարող է խոսքերս իրենց վիրավորի, բայց իրականությունը դա է․․․
Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո ակտիվորեն քննարկվում է Արցախի կարգավիճակի «նշաձողի իջեցման» ռիսկերը, և, ինչո՞ւ չէ, այդ մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության հավաստիությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներկա ռազմաքաղաքական իրավիճակից բխող հարցեր:
«Այս համատեքստում էլ նրանք առաջ գալով՝ մտնում են ՀՀ տարածքներ։ Այդ համաձայնագրի մեջ Խորհրդային սահմանները նշված են, որպեսզի զինվորները կանգնեն այդ սահմաններին, բայց ադրբեջանցիներն առաջ են գալիս այն հատվածներում, որտեղ սահմանապահներ ու զինվորներ չկան՝ հակառակ 1970-ական թվականներին իրենց իսկ վավերացրած քարտեզների»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։
Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:
Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանի՝ Բեկի խոսքով՝ այսօր Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են Արցախի մասին, որոնք ո՛չ Արցախի տեղը գիտեն, ո՛չ էլ զինվորական համազգեստ են հագել։
Սույն թվականի ապրիլի 19-20-ը տեղի ունեցավ իմ պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Նախ ուզում եմ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել այցի արդյունավետ լինելը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում:
Տրամաբանական է, որ ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ձգտող իշխանությունը պետք է թուլացներ նաև սփյուռքի գործոնը։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում պատմել է արցախյան վերջին պատերազմում զոհված Տիգրան Հարությունյանի մասին։
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի համար վերջին 4 տարիներին բավականին դժվար է ստեղծագործել, որովհետև ավելի շատ այլ մտքեր են հուզում: