
«Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Արցախի այս առանձնահատուկ ծանր փուլում ուշադրություն դարձրեք այն գործիչներին, դերակատարներին, ովքեր ուղղակի, անուղղակի քարոզում են Ադրբեջանի հետ համագործակցություն:
Դա, բնականաբար, հնչեցվում է «հանուն Արցախի» գաղափարախոսության տակ, բայց խորքում ադրբեջանական ինտեգրացիայի ապահովումն է:
Խնդիրը ոչ թե ադրբեջանցիների հետ տարբեր հարցերով հանդիպում-բանակցություններին է վերաբերվում, այլ կոնկրետ այն հանգամանքին, որ փորձ է արվում արցախցիներին համոզել, որ կարելի է ադրբեջանցիների հետ ճիշտ համագործակցել ու տնտեսական արդյունք ակնկալել:
Սրանց թվում է կամ փորձում են այդպես համոզել մարդկանց, թե ադրբեջանցիների ուզածը արդյունավետ տնտեսական համագործակցությունն ու խաղաղ գոյակցությունն է այն դեպքում, որ իրականում Ադրբեջանը թեման կոշտ կամ փափուկ ճանապարհով տանում է իր պատկերացումների շրջանակներում լուծմանը:
Եթե դրա լոբբիստներն այդ գործընթացի տակ փող ու հարստություն են տեսնում, ապա Ադրբեջանի համար դա Արցախն ադրբեջանացման տանելու հիմնական ճանապարհներից է»: