Արցախի հոգևոր և աշխարհիկ վերնախավի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածներին զոհ դարձած հայերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ։
Արայիկ Հարությունյանի հետ հուշահամալիր են այցելել նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, անվտանգության խորհրդի անդամները:
Այնուհետև, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ է կատարվել: