Կան առաջարկներ, որի վերաբերյալ Ադրբեջանի հետ կոնսենսուս կա՝ բացել չեմ կարող. Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Հայաստանն  ու Ադրբեջանը միմյանց առաջարկներ են փոխանցել, կա՞ն առաջարկներ, որոնց վերաբերյալ երկու երկրներն ունեն կոնսենսուս։

Պատասխանելով հարցին, Ալեն Սիմոնյանն առանց փակագծեր բացելու՝ ասաց.

«Այո, կան, բայց ես չեմ կարող դրանց մասին բարձրաձայնել։ Կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են, որոնք, ենթադրաբար… օրինակ՝ տեսեք, մենք խաղաղության պայմանագիր ունենք մեկ, երկու, երեք, չորս երկրի հետ, բոլորի մեջ դրանք նշված են, դրանք ընդհանուր դրույթներ են և այն բաներն են, որոնք միջազգայնորեն ընդունված են։ Բայց բացել չեմ կարող, որովհետև դա կարող է ընդհանուր գործընթացին խանգարել։

Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, սրանք «կարմիր գծեր»  են։

Կարդացեք նաև

Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են երկու երկրների հարաբերություններին։ Արցախի հարցը, եթե դուք Արցախի հարցին տիրապետում եք, ապա այդ հարցը երկու երկրների պայմանագրի մեջ, իմ ընկալմամբ, պետք է որևէ ձևով արտահայտված չլինի»։

ԱԺ նախագահը  լրագրողի ճշտող հարցին ի պատասխան՝ նաև տեղեկացրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 3-4 կետերի շուրջ առայժմ համաձայնության չեն եկել.

«Չի կարող 10 կետ լինել, 10-ի շուրջ էլ անհամաձայնություն լինել, առնվազն 3-4 կետ կա, որոնց շուրջ կան տարաձայնություններ՝ տարբեր առաջարկներ են լինում հայկական և ադրբեջանական կողմերից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս