«Մենք պետականությունը կորցնելու շեմին ենք, որպես ազգ , որպես միատարր հանրություն ոչնչանալու վտանգի առաջ ենք կանգնած»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկներին:
«Եթե մենք պատրաստ ենք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում ու ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ կոնկրետ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմ, ո՞վ պետք է գա մեզ փրկի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին ռուսական «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին և կարգավորման վաշինգտոնյան ու մոսկովյան տարբերակների մասին նրա դիտարկումներին:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ իրականում արցախյան կողմի համար ամեն ինչ շատ հստակ է, Արցախը բազմիցս իր դիրքորոշումն արտահայտել է, որ շարունակելու է պայքարն ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
«Իշխող ուժի տարբեր հայտարարություններն ըստ էության ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ, քան նախատեսված է պայմանական ռուսական սցենարով»,- այս մասին այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ղարաբաղն ունի հսկայական պատմական նշանակություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար. Վիկտոր Սողոմոնյան
Ինչո՞ւմ է աֆերիստությունը կայանում: Պրահայում Մակրոնի, Էրդողանի ու Ալիևի մոտ հայտարարել է, որ համաձայն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Իսկ հիմա, ասելով, որ համաձայն է ռուսական տարբերակին ու գնում է Մոսկվա, որտեղ Ալիևը Պուտինին ասելու է, որ Նիկոլը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, հիմա քո ի՞նչ գործն է, որ այլ տարբերակ ես առաջարկում:
Հուսով եմ` հիմա որոշ տհասներ գոնե իրենց հոգու խորքում հասկանում են, թե ինչի համար էր Սերժ Սարգսյանի երրորդ անգամ առաջադրվելը, ինչու և ում էր ձեռնտու նրան իշխանությունից հեռացնելը, ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ 2018-ին իր դեմ կռվել են ավելի ազդեցիկ և հզոր ուժեր: Արտաքին ուժերը «մեր սեփական ձեռքերով շագանակներ հանեցին կրակից», որ վերջապես կարողանան կասեցնել մեր 30 ամյա հաղթարշավը և նրանք հաջողեցին…
«Մենք կարող ենք երաշխավորել Արցախի ժողովրդի կողմից իր իրավունքի բնականոն իրացումը, կամ վատագույն դեպքում խույս տալ այդ առաքելությունից, բայց չենք կարող ալյոց փոխարեն որոշում կայացնել, չունենք սուբյեկտայնություն…»։
Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը 1999թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։
Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկում էր Ղարաբաղի հարցը լուծել 5 շրջանները, որտեղից մարդիկ դուրս էին եկել, Բաքվին վերադարձնելու ճանապարհով, սակայն Երևանը գնաց իր ճանապարհով․ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Տարբեր առիթներով ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ արցախահայության որոշակի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը պետք է լինի առաջնային, սակայն որևէ խոսք չկա արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։
Արցախի Սահմանադրությունը կփոփոխվի և դրանք չեն լինի անձի համար. Արթուր Թովմասյան
Արցախում Զինանշանի և Հանրաքվեի մասին օրենքներում փոփոխություններ կկարատարվեն
Արցախում փորձում են իրենց համար լրացուցիչ անվտանգության ստանալ Ռուսաստանից. Տիգրան Աբրահամյան
Արցախի Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ազգային միաբանություն» կուսակցության հիմնադիր նախագահ, ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանն է: Զրույցի առանցքում այն իրավիճակն է, որում հայտնվել է Հայաստանը մեծ աշխարհաքաղաքականության, նոր, բազմաբևեռ աշխարհի կառուցման համատեքստում:
Աշխարհում ամեն օր մոտավոր 100 000 քաղաքացիական թռիչք է իրականացվում՝ մարդկանց տեղափոխելով մի վայրից մյուսը, սակայն, այդ թռիչքներից որևէ մեկը չի հասնում Ստեփանակերտ։
«Թշնամանքը պետք է կառավարվի». Փաշինյան
«Գոհ կլինեմ, եթե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսություն սկսվի». Փաշինյան
Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանն` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին, թե որքանով է իրատեսական խաղաղության պայմանագրի ստորագրումը և երբ է տեղի կունենա։
Այո՛, գնալու է. Փաշինյանը հոկտեմբերի 31-ին Սոչիում կհանդիպի Ալիևի հետ
168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի վարչական ղեկավար Մուշեղ Ալավերդյանը նաև ասաց, որ բնակիչների մի մասը շարունակում է տարբեր հարցերով ու խնդիրներով դիմել իրեն։
168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մեկնել է Մոսկվա:
ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին և նրա տիկնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին, հրավիրել են Գլխավոր դատախազություն։
Ազգային ժողովի նիստը, որը կգումարվի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կամփոփվի պատգամավորների հայտարարություններով:
Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ ժողովրդի և Արցախի մեծ բարեկամ Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու ՀՀ իշխանությունների քայլը մտահոգության տեղիք է տալիս։