Ստեփանակերտը շարունակվում է հրթիռակոծվել
Հրետակոծվող Ստեփանակերտը՝ այս պահին
Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
Արցախից տեղեկությունները բավականին դժվարությամբ են գալիս. խլացնում են նաև կապի միջոցները. Աբրահամյան
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն իրականում հենց Արցախի խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերն է ուղիղ ռմբակոծում` ի հակառակ առավոտից իր բացարձակ ստերի:
Մեծաթիվ զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ադրբեջանական հարձակումների հետևանքով կա առնվազն երկու զոհ, այդ թվում և մեկ երեխա, ինչպես նաև 11 վիրավոր, այդ թվում և 8 երեխա:
Մի քանի ժամ է` ադրբեջանական զինուժը ռմբակոծում է Արցախը. պաշտոնական տեղեկություններին զուգահեռ՝ քաղաքացիներն են նշում, որ Արցախում այս պահին իրավիճակը ծանր է, մարդիկ ապաստարաններում են:
Այսօր սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի շրջանից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն, որպեսզի հնարավոր լինի իրական երկխոսությունը Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից ցեղասպանության վտանգն այժմ ավելի մեծ է, քան երբևէ։
Նպատակը՝ ոչնչացնել հայկական բնակչությունն ու անցնել հարձակման Սյունիքում:
Կապիտուլյանտն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Անգամ հայկական ազգային դաշտում, անօգնականությունից ու անելանելիությունից դրդված, նկատվում է որոշակի սպասում։
Տարածվել են ավերածությունների կադրեր Ստեփանակերտից
Տիգրան Աբրահամյանն իր ֆեդյսբուքյան էջում գրում է․ «Մարտերն Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով շարունակում են, որոշ ուղղություններով դրանք առավել ինտենսիվ բնույթ են ստացել:
Ասկերանից վիրшվոր երեխաներ են տեղափոխվել Ստեփանակերտ
Ամբողջ Ստեփանակերտը նկուղներում է, դրոնների տակ. եկեք, ժողովուրդ, խնդրում եմ. արցախցի
Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա պետք է հենց հիմա դադարեցվեն։ Ակնհայտ է, որ դրանց հետևում կանգնած է Պուտինը, ով փորձում է ապակայունացնել Հայաստանը։
Նիկոլ Փաշինյանն այս պահին ցեղասպանում է Արցախը, եթե ոչինչ չի անում՝ կանգնեցնելու համար. Նարե Սիմոնյան
Հայաստանը պիտի դեօկուպացնի Արցախը, իսկ մեր պահանջը սրանց հեռացումը պիտի լինի. Լիլիթ Թումանյան
Կոչ միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել:
Ադրբեջանի անպատժելիությունը ապշեցնում է. ճանաչեք Ացախի անկախությունը. Ռուբեն Վարդանյան
Արցախի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։
Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ. թիրախավորվում է նաև քաղաքացիական բնակավայրերի շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտըը։
#ՀԻՄԱ. Մտահոգված և զայրացած քաղաքացիները հավաքվում են կառավարության առջև. ՈՒՂԻՂ
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ «ԼՂ-ում հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ առաքելությանը եւ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին:
Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց: Այս մասին X-ում («Թվիթեր») գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
Բայց ոչ Հիմնարար սկզբունքներով ու ոչ էլ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի մաս։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փաստացի հաստատելով ռազմական գործողությունների փաստը՝ իբր «հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու» կեղծ պատրվակով։