Սա հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը, որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի գլխին. Փաշինյան

44-օրյա պատերազմից հետո եւ նույնիսկ դրանից առաջ մեզ մեղադրում էին վաճառելու, ծախելու մեջ, հանձնելու մեջ, այսինքն ջանքեր չենք գործադրել, որպեսզի Հայաստանի կամ ԼՂ իրավունքները պաշտպանենք. Մինչդեռ եթե մեզ օբյեկտիվ մեղադրանք լինի, պետք է լինի ուրիշ բանի մասին, որ մենք ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցում հայկական պատկերացումների եւ ցանկությունների իրականացման անհնարինության մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց  Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ մեղադրում են մի բանում, որում մենք մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում մի բանում, որտեղ ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի: Սա էլ պատճառ ունի: Չեն մեղադրում, որովհետեւ այս պարագայում մեղադրանքն ավելի կլղոզվի շատ ավելի մեծ շրջանակների հասցեատեր դարձնելով: Այսինքն կդառնա այնպես, որ մեղադրանքը հասցեականացնելը, անձնավորելը շատ ավելի բարդ է»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, ցանկացած իշխանություն որպեսզի ասի՝ այսինչ բանը չլինող է, պետք է դրան հաջորդի առաջարկ. «Հետեւաբար, ի՞նչ անենք մեք: Այս «հետեւաբար»-ի սոցիալ-հոգեբանական, ենթագիտակցական անհնարինություն է, որ մեզ դրել է այս վիճակի առաջ: Այդ անհնարինությունը նրա մասին չէ, որ նեգատիվ պրոցեսներ կսկսվեն Հայաստանում, անկայունություն կլինի: Սա չի խնդիրը, խնդիրն այն է, որ անձամբ ես, իշխանության ներկայացուցիչները, ՀՀ հազարավոր քաղաքացիներ խնդիր են ունեցել այդ ամենի ինչի հետ համակերպվելու հետ: Այնպես չէ, որ մենք ներքուստ հաշտվել ենք դրա հետ ու թաքցրել ենք հանրությունից: Ես ինքս չեմ հաշտվել դրա հետ, որովհետեւ դրա այլընտրանքը չի եղել: Հիմա պատկերացրեք, ասում ենք՝ սա է իրավիճակը, ժողովուրդ: Բայց առաջնորդի խնդիրն է առաջարկ ներկայացնելը: Ի՞նչ ենք անում, վերադարձնում ենք տարածքները, ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակը զրոյացնում ենք, ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ ոչ մի որոշակիություն չկա, ավելին, որոշակի է այն, ինչն ընդունվել է միջազգային ամենաբարձր ատյաններում:

Այսինքն, ըստ էության, եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությամբ, 2019-ին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը պետք է լիներ դա, որ 7 տարածքները պետք է հանձնել, ԼՂ ընթացիկ կարգավիճակը զրոյացնել, թե ինչու եւ ինչպես, հետագայում կասեմ: ԼՂ-ում պետք է հաստատվի մաքսիմում հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, եւ ԼՂ կարգավիճակի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս ամենից հետո գալիս է նաեւ 5-րդ հարցը. «Իսկ այս ամենից հետո ի՞նչ է լինելու: Օրինակ, Սեւ լճի իրադարձությունները լինելու են, թե ոչ, Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, Տեղի իրադարձությունները լինելո՞ւ են, թե ոչ: Հաջորդը, ըստ էության, պետք է առերեսվել 30 տարվա հայկական խոսույթը փլուզելու անհրաժեշտության առաջ եւ այդպես էլ չունենալով հարցի պատասխանը՝ այսպես ստացվեց, որովհետեւ հայկական իշխանությունը փլուզե՞ց հայկական տեսլականը, թե՞ ընդհակառակը, պետք է այդպես ստացվեր: Երբ ես ասացի ԱԺ-ում, որ կունենայինք նույնը, բայց առանց զոհերի, այդպես էլ չհասկացա՝ ինչու աղմուկ բարձրացավ, որովհետեւ ես սա նկատի ունեի»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել մի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծում. «Բոլոր տարբերակները, որոնք եղել են սեղանի վրա, մադրիդյան սկզբունքներից ի վեր, ենթադրել են ԼՂ հարցի չլուծում: Միայն մի տարբերակ է եղել 1999-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի եւ ԼՂ-ի փոխանակման տարբերակն էր: Այսինքն Մեղրին հանձնվում է Ադրբեջանին, ԼՂ-ն միացվում է Հայաստանին: Մնացած ոչ մի տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար: Դա հատուկ էր արված, որ ԼՂ հարցը որպես պահակ հնարավոր լինի պահել Հայաստանի գլխին: Գուցե նաեւ Ադրբեջանի գլխին»,-ասաց նա:

«Եվ սա, իմ ընկալմամբ, ինչ-որ առումով նաև հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը, որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին: Չգիտեմ, գուցե, ոմանք մտածում էին նաև` Ադրբեջանի գլխին, բայց ես հիմա Հայաստանի մասին եմ խոսում և Հայաստանի մասին եմ ուզում խոսել: Ես նախկինում էլ ասել եմ՝ անհնարինությունը պարզաբանելու, որտեղ է կանգնելու պրոցեսը, որովհետև եթե դու ունես կանխատեսելի միջավայր կամ հնարավորություն պրոցեսը դարձնել կանխատեսելի, դու կարող ես քննարկել և որոշում կայացնել, իսկ եթե դու չգիտես կամ բացարձակապես հնարավորություն չկա պրոցեսը դարձնել կանխատեսելի, Ձեր ասածը դառնում է գործնականում անհնար»,- ընդգծեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031