Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև Արցախում
Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև օկուպացված Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը նշել է, որ նոր ընտրատեղամասեր կստեղծվեն Խանքենդիում, Խոջալուում, Ասկերանում և Ագդերեում (Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում):
«Ադրբեջանցի ընտրողն առաջին անգամ կքվեարկի Խանքենդիում , այս օրը կմնա պատմության մեջ։
«Խանքենդիում (Ստեփանակերտում-Tert.am) հենց այն շենքում, որն այցելել է Ադրբեջանի նախագահը, քվեարկելու են ադրբեջանցի ընտրողները։
Յուրաքանչյուր քաղաքացի, ով 18 տարեկան է, պատմության մեջ կմնա՝ առաջին անգամ քվեարկելով այս շենքում»,- հավելեց նա։