Ի՞նչ հետեւանքներով է հղի այն փաստը, որ Արցախում գտնվող կանխիկ գումարը միանգամից մտնի հայկական շուկա ։
Արցախի նախկին ԱԽ Սամվել Բաբայանը Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո շտապել էր Հանրային հեռուստաընկերություն եւ մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել, որոնք կա՛մ վրիպել են մեր իրավապահների աչքից, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունեն իշխանությունների սիրելի Սամվել Բաբայանի հայտարարությունների մասով քրգործ հարուցել:
Ադրբեջանցիները ձերբակալել են նաև Սամվել Շահրամանյանին` Արցախի նախագահին, ով հազիվ 10 օր պաշտոնավարեց և որի հրամանագրով լուծարվեցին Արցախի հանրապետության պետական կառույցները:
Ասում են` քանդակագործը երկար ժամանակ պտտվում էր Արցախում` փնտրելով քանդակի տեղադրման հարմար վայր։ Ընտրվեց մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող
Արցախը դատարկվել է՝ նոր միջազգային կառույցներն ու Միացյալ Նահանգները հիշել են, որ այնտեղ պետք է դիտորդական առաքելություն ուղարկեն։ Ո՞ւմ համար է այդ առաքելությունը, երբ Արցախն այլևս դատարկ է։
Ֆրանսիան ջանում է պայմաններ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ում բանաձևի ընդունումը:
«Ջրի խնդիրն իսկապես այսօր միջազգային անվտանգության առանցքային գործոններից է: ՄԱԿ-ի Հազարամյակի մարտահրավերների ցանկի 6-րդ կետը վերաբերում է հենց ջրային անվտանգությանը: Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում մեկ միլիարդից ավելի մարդ չունի քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորություն, և 2030թ. ակնկալվում է շուրջ 700 միլիոն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը:
Երկրորդ կարևոր ուղերձը, որն Իրանը փոխանցում է, և Իրանի այդ անհանգստություններն ավելանում են, վերաբերում է Արևմուտքի աճող ազդեցությանը Հարավային Կովկասում, որն ավելի շատ դրսևորվում է հենց Հայաստանի Հանրապետությունում։ Վրաստանում ևս կա, բայց Հայաստանում իրավիճակ է փոխվում։
Անմեղ հայերի սպանության մեջ ՄԱԿ-ը նույնքան մեղավոր է, որքան Ադրբեջանը, ասում է բրիտանահայ շոումեն Գև Օրկյանը՝ անդրադառնալով Միավորված Ազգերի կազմակերպության՝ Արցախ կատարած այցին ու տարածած հաղորդագրությանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է։
Փարիզի քաղաքային խորհուրդը արցախահայերին խորհրդանշական ձևով Փարիզի պատվավոր քաղաքացիություն կշնորհի
ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի 29-ից օգնել են Լեռնային Ղարաբաղից գտնել և տարհանել ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց։
«Տեսնում եմ, խորհրդարանում իրենց պահում են ամենավերջին ցինիկի պես։ Դուք ընդհանրապես ծպտուն հանելու իրավունք չունեք, դուք մեզ բոլորիս եք հայրենազրկել, որովվհետև չկա Արցախ, մենք չենք էլ ունենալու Հայաստան, ձեզ թվում է՝ միայն Արցախն եք մատաղ արել, իհարկե այդպես չէ»,- ասաց Անի Գևորգյանը։
Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալել են նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։
Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար տեսակի քարտեր։
Սյունիք հոկտեմբերի 3-ին հասել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված անձանց համար։ Այս մասին տեղեկացավ Սյունիքի մարզպետի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջից։
Վարուժան Գեամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ գերեվարել և Բաքու է առևանգել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնող ընկերությունների շարքում այսօր չտեսանք Ucom-ին ու Վիվա-ՄՏՍ-ին: Այսօր մամուլում նյութ էր շրջանառվում, որտեղ երկու օպերատորները նշված չէին:
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, որում, մասնավորապես, նշվում է՝ մինչև 2024 թ․ հունվարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները և դրանց ենթակա կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է իր գոյությունը։
Հայաստանի շուրջ լարվածության նոր ալիք է սկսում: Ինչպես և կանխատեսելի էր Արցախի թեման «փակելուց» հետ Ադրբեջանն անցնելու է հաջորդ արարին՝ դա արդեն բուն ՀՀ տարածքն է:
Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել ԼՂ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի առևանգման մասին։ Հավանաբար, խոսքը ԼՂ պաշտոնատար անձի հերթական ապօրինի առևանգման մասին է:
Աշխարհի բոլոր լիդերները բղավում են, որ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, որն էլ բերել է 2020թ.-ից հետո ստեղծված իրավիճակի էլ ավելի վատթարացմանը և ազատել է Ադրբեջանի ձեռքերը` Արցախի դեմ ցանկացած տիպի ագրեսիայի համար (սկզբում բլոկադա, սով, հետո` ռազմական ագրեսիա ու էթնիկ զտումներ):
Երբ իմացանք, որ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական զորքերը բռնել էին, ես այլ երկրի քաղաքացիություն ունեմ և այդ պայմաններում դժվար է լինել Արցախում։ Ինձ ասացին, որքան շուտ կարող եմ, պետք է դուրս գամ Արցախից։ Իմ և ամբողջ արցախահայության համար Ստեփանակերտից-Գորիս եղած 40 կմ ճանապարհը շատ դժվար է, 38-40 ժամ ենք անցել այդ ճանապարհը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանը՝ պատմելով, թե ինչ պայմաններում է բռնի տեղահանվել Արցախից ու ինչպես է անցել գաղթի ճանապարհը՝ Ստեփանակերտից մինչև Գորիս, ապա՝ Երևան։
Շարունակվում են Ռուսաստանի հետևողական ջանքերը՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Օգնությունը հասնում է նրանց, որոնք ինքնակամ լքել են մարզը, ինչպես նաև այն բնակիչներին, որոնք որոշել են մնալ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարն արդեն Հայաստանում են. այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեց ԼՂ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Արագածոտնի մարզում հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը 3017 է:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարծում է՝ պետք է անել հնարավորը, որ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը շարունակի ապրել:
168.am-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն ասաց, որ բարերարները որոշել են ստեղծել հիմնադրամ, որը կհոգա փաստաբանների ծախսերը, որոնք կլծվեն արցախահայության իրավունքների պաշտպանությանը և նրանց իրավունքները կներկայացնեն եվրոպական տարբեր կառույցներում։
ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ամենաողբերգական ժամանակներից մեկը՝ Արցախը հայաթափված է, իսկ Հայաստանը բռնել է թրքացման ճանապարհը, այն, ինչի մասին զգուշացնում էին շարունակաբար:
«Անկեղծ ասեք, ո՞ր մեկի գերեվարումից եք ավելի շատ ուրախացել՝ Լևոն Մնացականյանի՞, Դավիթ Մանուկյանի՞, Դավիթ Բաբայանի՞, Ռուբեն Վարդանյանի՞»,- դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց պատգամավորը՝ նրանց խորհուրդ տալով հիշել, թե իրենց պաշտոնավարման տարիներին քանի՞ հայ են թողել Բաքվի բանտերում։