Այ քաղաքական եթիմներ, որ ասում եք՝ թող Սերժ Սարգսյանը կրակեր, առաջին շարքերում դուք էիք… Կրակեր, որ ձեր երեխեքն անտեր մնայի՞ն. Շարմազանով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, տվեց անդադար շահարկվող՝ «Ո՞վ բերեց Նիկոլին» հարցի պատասխանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին բերել են գլոբալ Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը և 18 տարի ՀՀԿ-ի գլխին լուտանք թափողները և այդ օրերին Հրապարակում կանգնածները։

«Խոսքս քաղաքական ուժերի մասին է։ Բերել եք դուք, արա: Փաշինյանին բերել եք դուք՝ ձեր հակապետական գործունեությամբ։ Ես ժողովրդի հետ խնդիր չունեմ, խնդիր ունեմ նրանց հետ, ովքեր հրապարակում շամպայն էին պայթեցնում ու հրճվում, երբ տանում էին մեր դագաղները։ Այ քաղաքական եթիմներ, որ ասում եք՝ թող Սերժ Սարգսյանը կրակեր, առաջին շարքերում դուք էիք… Կրակեր, որ ձեր երեխեքն անտեր մնայի՞ն։ Կրակեր, որ Ադրբեջանին հնարավորություն տար հարձակվել Հայաստանի ու Արցախի վրա՞…»,- տարակուսեց քաղաքական գործիչը:

Վերջինս նկատեց՝ ու դա ասում են այն մարդիկ, ովքեր ապրիլի 23-ին բարձրացնում էին Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

Կարդացեք նաև

«Նիկոլին բերողի հերն էլ անիծած, տվողինն էլ… Նիկոլին մենք էինք բերում, իմ ու Աշոտյանի դագաղնե՞րն էին տանում սև լենտերով վենոկներով…Նման սուտ ու կեղծիք տարածողները մեզ չեն ներում, որ չնայած 7 տարի շարունակ մեր վրա հարձակումներին, մենք եղել ու մնում ենք քաղաքական դաշտի կարևորագույն դերակատարներից մեկը։ Մեր սխալների մասին մենք շատ ենք խոսել, բայց դրանցով հանդերձ՝ Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, լավագույն բանակցային փաստաթուղթն ենք բերել, մտել ենք ԵԱՏՄ, որով այսօր Հայաստանի տնտեսությունը դիմանում է, գնել ենք զենքեր՝ «Իսկանդեր» և այլն…»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ անդամն ասաց՝ իրենց իշխանության ժամանակ Արարատի ֆոնին Ֆրանսիայի նախագահ Օլանդն ու ՌԴ նախագահ Պուտինը դատապարտում էին Ցեղասպանությունը։

«Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիևն ասում էր՝ փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Սա որ ասում եմ, որոշները ընկնավորվում են»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս