
Փաշինյանը պատերազմ հայտարարեց մեր պետության հիմքերին. Նիկոլին բերողի հերն էլ անիծած, շամպայն բացողինն էլ… Ասում էինք՝ Սերժ մերժելով՝ Արցախ են հանձնում. Էդուարդ Շարմազանով
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նիկոլ Փաշինյանը լծվել է հայ ժողովրդի հիշողությունից Ղարաբաղյան շարժումը ջնջելու գործին։ 2018թ․նա դրա համար է բերվել իշխանության։ 2018թ․տեղի է ունեցել աշխարհաքաղաքական հեղաշրջում, որի տերերն էին գլոբալիստական Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը։
- Թուրք-ադրբեջանական գլոբալիստական պլանն ամբողջությամբ իրականացնելու համար մնացել է վերջին շտրիխը՝ Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումը։ Դրա համար երեկ արդեն Փաշինյանը հրապարակային կերպով, բաց պատերազմ հայտարարեց 1991թ․ «Այո՛»-ին, Ղարաբաղյան շարժմանը, մեր պետության հիմքերին։ Ժողովրդավարության մայրիկը երեկ լացացրեց։ Այդպես միայն Հիտլերը կարող էր անել։ Իր այդ թեզերով ՀՀ-ի մուտքի մոտ կարելի է գրել Էրմենիստան, հայկական վիլայեթ կամ Արևմտյան Ադրբեջան։ Դրա համար նա հայտարարեց Սահմանադրությունը փոխելու մասին։ Մեկ անգամ չէ, որ ձեր եթերում ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Երրորդ Հանրապետության փաստացի լուծարման։ Չպետք է թույլ տալ, որ այդ հանրաքվեն կայանա։
- Մենք 2018 թվին ասում էինք՝ մերժելով Սերժին՝ մերժում էին Արցախը, Շուշիի ազատագրումը, բայց իրենք ասում էին՝ այս հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղյան շարժումը։ Հիմա ինչի՞ ենք զարմանում, որ Նիկոլն ուզում է Սահմանադրություն փոխել։
- Նիկոլ Փաշինյանին բերել են գլոբալ Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը և 18 տարի ՀՀԿ-ի գլխին լուտանք թափողները և այդ օրերին Հրապարակում կանգնածները։ Խոսքս քաղաքական ուժերի մասին է։ Բերել եք դուք, արա, Փաշինյանին բերել եք դուք՝ ձեր հակապետական գործունեությամբ։ Ես ժողովրդի հետ խնդիր չունեմ, խնդիր ունեմ նրանց հետ, ովքեր հրապարակում շամպայն էին պայթեցնում ու հրճվում, երբ տանում էին մեր դագաղները։ Այ քաղաքական եթիմներ, որ ասում եք՝ թող Սերժ Սարգսյանը կրակեր, առաջին շարքերում դուք էիք… Կրակեր, որ ձեր երեխեքն անտեր մնայի՞ն։ Կրակեր, որ Ադրբեջանին հնարավորություն տար հարձակվել Հայաստանի ու Արցախի վրա՞։ Ու դա ասում են այն մարդիկ, ովքեր ապրիլի 23-ին բարձրացնում էին Նիկոլի ձեռքը։ Նիկոլին բերողի հերն էլ անիծած, տվողինն էլ… Նիկոլին մենքէինք բերում, իմ ու Աշոտյանի դագաղնե՞րն էին տանում սև լենտերով վենոկներով…Նման սուտ ու կեղծիք տարածողները մեզ չեն ներում, որ չնայած 7 տարի շարունակ մեր վրա հարձակումներին, մենք եղել ու մնում ենք քաղաքական դաշտի կարևորագույն դերակատարներից մեկը։ Մեր սխալների մասին մենք շատ ենք խոսել, բայց դրանցով հանդերձ՝ Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, լավագույն բանակցային փաստաթուղթն ենք բերել, մտել ենք ԵԱՏՄ, որով այսօր Հայաստնի տնտեսությունը դիմանում է, գնել ենք զենքեր՝ «Իսկանդեր» և այլն…
- Մեր ժամանակ Արարատի ֆոնին Ֆրանսիայի նախագահ Օլանդն ու ՌԴ նախագահ Պուտինը դատապարտում էին Ցեղասպանությունը։ Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիևն ասում էր՝ փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Սա որ ասում եմ, որոշները ընկնավորվում են:
- Զելենսկին ու Փաշինյանը մնացել են Էրդողանի հույսին, բայց անտեր են մնալու, Էրդողանն էլ իրենց չի փրկելու։
- Եվրոպան մեզ չի խաբում, խաբում է Նիկոլ Փաշինյանը։ Եվրոպան մեզ ասել է, որ ԵՄ մտնելու հույս չփայփայենք։
- Մենք՝ Սերժ Սարգսյանն է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որը Նիկոլը գնաց, ջրեց, եկավ։ CEPA-ով Արցախի ինքնորոշման իրավունքը դառնում էր եվրոպական երկրների ներպետական օրենսդրության մաս։
- ՀՀԿ-ն Եվրոպայի հետ հարաբերությունները տորպեդահարելու կոչ երբեք չի արել, բայց մենք ասում ենք, որ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ապագան պետք է կապվի Մոսկվա-Թեհրան կենտրոնների հետ։ Դրա համար էլ ԱԺ-ում մենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, դեմ քվեարկեցինք ԵՄ մտնելու գործընթաց սկսելու օրենքին։
- ԱՄՆ ժողովուրդը ձայն տվեց ոչ թե քաղաքական տրանսգենդերիզմին, այլ ազգային-պահպանողականությանը։ Հայաստանում էլ պետք է այդպես լինի։ Աշխարհը գնում է դրան։ Եվրոպայում էլ է այդպես, Հնդկաստանում էլ, այլ երկրներում էլ… Հայաստանում չի կարող ուլտրալիբերալը մնալ իշխանության։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը ձգտում է ափալ-թափալ, ինչ կա՝ տա Էրդողանին ու Ալիևին։
- Եթե հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքական դերակատարները մատը մատին չտան ու Նիկոլին չհեռացնեն, դա չի անելու ո՛չ Թրամփը, ո՛չ Պուտինը։
- Մենք դեռ երազում ենք 2017թ. Հայաստանի մասին։ Չկա՛ այդ Հայաստանը, աշխարհն էլ է փոխվել։ Մենք կանգնած ենք կործանման եզրին։ Մենք կամ խորը դաշնակցային հարաբերություններ պիտի կառուցենք Ռուսաստանի ու Իրանի հետ, կամ ցեղասպանվելու ենք՝ կապ չունի՝ խաղա՞ղ, թե՞ ոչ։
- Նիկոլ Փաշինյանն ունի թուրքական քաղաքական բոմժի կարգավիճակ, ու նրանք ամեն ինչ անելու են՝ Նիկոլի իշխանությունը պաշտպանելու համար, որովհետև նման նվեր նրանք այլևս երբեք չեն ստանա, Նիկոլին օգնելու են, որ իրենց ծրագիրը հասցնի ավարտին։
- Առաջին անգամ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, խոսելով, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի մասին, ասաց՝ Ռուսաստանի կարծիքը համընկնում է Իրանի կարծիքի հետ։ Դրա համար պետք է պահպանել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որում 4 տեղ Լեռնային Ղարաբաղի մասին էհիշատակված։ Կա աշխարհաքաղաքական պատուհան։ Պետք է օգտվել դրանից։
- Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ամենամեծ սխալը պատերազմից հետո եղել է 2022թ․ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո բանակցությունների ռուսական հարթակից դեպի արևմտյան հարթակ թռնելը։ Թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է, ով ռուսական հարթակից թռնում էր արևմտյան հարթակ, արևմտյան հարթակից՝ ռուսական՝ կործանման հասցնելով երկիրը։
- Այս քաղաքական դիլենտանտներից պետք է ազատվել։ Ընդդիմադիր ուժերը պետք է կենտրոնանան ոչ թե տարաձայնությունների, այլ ընդհանրությունների վրա, այլապես պատմությունը ոչ մեկիս չի ներելու։
Մանրամասները՝ տեսանյութում։