168.am-ի ձեռքում է հայտնվել մի հայտարարության տեքստ, որը ԵՊՀ սորոսական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ում համալսարանի երբեմնի ընդդիմադիր աշխատակիցները խոնարհաբար ենթարկվեցին, պարտադրում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին, այլ կերպ ասած՝ մասնակից դառնալ Հայրենիքը հանձնելուն:
Չենք ուզում ինտեգրվել, ապրել ենք ուզում, սովորական ապրել
Արտակ Բեգլարյան միջոցով, չգիտեմ՝ ուղղորդված, թե ոչ, ապատեղեկատվություն է տարածվում։
Արցախից ստացվող տեղեկատվությունը անհանգստացնող է, էմոցիոնալ, երբեմն` հակասական, երբեմն` անորոշ: Մեկ բան հստակ է՝ շատ համայնքներ կտրված են մայրաքաղաքից, հստակ թվեր չկան զոհվածների և վիրավորների մասին, շատ ընտանիքների անդամներ չեն գտնում իրար, քաղաքացիական շատ անձանց և զինվորականների ճակատագիրն ուղղակի անհայտ է: ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ մարդիկ, որոնք կարողանում են Ստեփանակերտից իր հետ կապ հաստատել, մեկ բան են պահանջում:
Մարդիկ իսկապես մտահոգված են իրենց անվտանգության համար, որովհետև բոլորը տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դրժում իր իսկ խոստումները, ոտնահարում մարդու իրավունքները, Միջազգային քրեական դատարանի բոլոր որոշումները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր որոշումները, այդ իսկ պատճառով արցախյան կողմից ոչ ոք վստահություն չունի, որ որևէ խոստում կիրականանա։ Իսկ առանց միջազգային կամ ռուս խաղաղապահների քաղաքական երաշխիքների՝ հատկապես անվտանգության միջավայր ստեղծելու հարցում, որը ներկայում մեծ հարցականի տակ է, դա անհավանական է: Քանի որ բոլորը տեսան, թե որքան արագ կարող է այն փոխվել, մարդիկ իսկապես ցանկանում են հեռանալ և չեն ցանկանում մնալ այստեղ:
Թուրքիայում բնակվող թվով 123 իրավապաշտպան հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի)։
Նշվում է, որ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանի Դաշնությունում ԿԽՄԿ- ի ընթացիկ աշխատանքի վերաբերյալ։
Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանության հարցը բարձրացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում: Մեր հայրենակիցների մի մասը, հնարավոր է, չնայած ուշ գիշերվան (ո՞ր նորմալ մարդն է հիմա կարողանում քնել), ուշադիր հետևում էր այդ նիստի ընթացքին, հնչող ելույթներին, տրվող գնահատականներին: Ասել, թե օտարների, այլ երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցվող գնահատականներում շատ […]
Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 826 խաղաղ բնակիչ կա։
Բայրամովը Լավրովից ներողություն է խնդրում Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու համար։ Նախորդ օրը նույնը արել էր Ալիևը՝ Պուտինից։
Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Այս մասին հայտնել է ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը:
Հիմա էլ չի գալիս երազներիս, խնդրում եմ, աղաչում, որ գա, մի բան ասի, բայց էլ չի գալիս: Երևի դեռ ասելիք չունի: Երբ ունենա, նորից կգա երազիս: Աշխատում եմ չլացել երեխաների մոտ, մեր ծնողների, ընտանիքի անդամների մոտ:
2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց պետականության և որպես դրա հիմնասյուն` զինված ուժերի կազմաքանդման գործընթացը, սակայն բանակն իր դիմադրողականության շնորհիվ դեռ որոշ ժամանակ իր խնդիրը կատարում էր:
Համազգային մակարդակում մեր հիմնական պատրանքներից մեկն այն է, որ մեզ թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը որպես աշխարհաքաղաքական գործոն Հայաստանը և Արցախը վերացնելու իր գործողությունների որևէ միջանկյալ փուլում իր կամքով կանգ է առնելու։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Осторожно: Собчак» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ խուճապի մեջ են, հսկայական թվով վիրավորներ կան։
Բացի այդ, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև մի շարք կոնկրետ և կառուցողական քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում երկու երկրների հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք դեռ ամբողջությամբ չենք գիտակցում, թե արցախցիները փոքրաթիվ ուժերով, առանց մատակարարումների ու օգնության, ինչպես են մեծածավալ ադրբեջանական ուժերին նման ծանր հարվածներ ու կորուստներ հասցրել:
Բաջանաղապետությունը, որի դեմ ժամանակին պայքարում էին բաջանաղաքաղց զանգվածները, այլևս վերացված է։ Վերացված է ոչ թե այն իմաստով, որ բաջանաղներն այլևս պաշտոն ու ատկատ ու տենդեր չեն ստանում, այլ որովհետև Հայաստանում այլևս չկան բաջանաղներ։ Մարդ բաջանաղներ։ Նամուս ու թասիբ ունեցող բաջանաղներ։
Շրջաններից Ստեփանակերտ տեղափոխված տարբեր համայնքների բնակիչները արդեն երկրորդ օրն է ժամանակավոր կացարաններում են, ոմանք առանց պայմանների, միայն թե տանիքի տակ լինեն ու պաշտպանված: Մարտակերտի շրջանի Կուսապատի բնակիչների տարհանումը կազմակերպվել է համայնքապետի կողմից:
Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել:
Այս պահին աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
Արցախի նախկին պետնախարար, Արցախում գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանը տեսակապով հարցազրույց է տվել ռուս հանրաճանաչ լրագրող Քսենյա Սոբչակին:
Լուսանկարներում` Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների մի մասն է:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին «X»-ի էջում գրել է Վիկտորյա Նուլանդը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ փորձելով հասնել հայկական երկրորդ պետության ամբողջական կապիտուլյացիայի և հայաթափման, որն ինչ-որ առումով հաջողվել է: Եվ այս ամենը՝ «հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ: Այսինքն, ցեղասպանական-պատերազմական գործողություններով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է վերջնականապես փակել Արցախի հարցը: Իսկ առջևում Սյունիքի, առհասարակ, Հայաստանի հետ կապված հարցերն են:
Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Արցախում էլեկտրաէներգիայի, գազամատակարարման բացակայության պայմաններում մարդիկ հանել են իրենց վառարաններն ու բակերում հարևաններով համատեղ ճաշ են պատրաստում։ Այստեղ երեխաներն իրենց կորցրած մանկությունը փորձում են բակային խաղերում գտնել, իսկ ավագները ցավը սրտներում, լուռ և մտահոգ օրվա ճաշն են փորձում պատրաստել։ Արդեն 3 օր արցախցու փոխված ու հուսահատ առօրյան Արցախի Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է առանց մեկնաբանության։