Նա ընդգծեց՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: 16:00-ի դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 հազար 924:
«2020 թվական նոյեմբեր, 44-օրյա պատերազմի ավարտ՝ ՀՀ իշխանությունը ազդարարում է, որ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից և քաղաքական առումով հարցն ուղարկում է Արցախում տեղակայված ռուսական առաքելության տիրույթ»: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ապա հավելեց. «2021 թվական մայիս, հայտարարվում է «խաղաղության դարաշրջանի» մասին, սակայն այն […]
Սեպտեմբերի 27-ին փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի ակցիաների արդյունքում կալանավորված 18-ամյա Մարատ Հակոբյանի՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը հասել է Հայաստան:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի հայտարարություններին առ այն, որ Արցախում էթնիկ զտումներ են իրականացվում:
Շատ զարմանալի է, որ Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությունը գալիս է Արցախ այն ժամանակ, երբ այն ամբողջությամբ հայաթափված է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Իշխանական պատգամավորին նաև զարմացրել է ՄԱԿ առաքելության հնչեցրած գնահատականները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հոկտեմբերի 2–ին հայտարարել էր, որ մեկ օրում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական […]
«Ռուսաստանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու անվտանգությունը․ բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»․ Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից բացի կան նաև այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այս մասին ասել է ճեպազրույցում:
«Որևէ մեկը չի գնալու կամովին ցեղասպանվելու. ակնհայտ է՝ Ադրբեջանը ռազմական հանցագործ է: Ո՞վ կգնա, կվերադառնա՝ ինչքան էլ այդ մարդիկ այսօր կանգնած են ծայրահեղ խնդիրների առջև. մարդիկ քնում են մեքենաների մեջ, տարրական՝ հիգիենայի պարագաների կարիք ունեն, բայց միևնույն է, ես այս պահին չեմ տեսնում տրամաբանական հնարավորություն՝ նույնիսկ, եթե միջազգային կառույցներն ինչ-ինչ երաշխիքներ տան: Մենք այդ երաշխիքները տեսանք. միջազգային կառույցների երաշխիքների ներքո ցեղասպանվեց Արցախի ժողովուրդը»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:
Բաղդասարյանը տեղեկացրեց՝ կարևորվում է նաև ԼՂ-ից տեղահանվածների զբաղվածության հարցը: Հիշեցրեց՝ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է Workforall.am, որտեղ շուրջ 4500 թափուր աշխատատեղ կա:
Արցախցի 90-ամյա Անշկան բռնի տեղահանումից հետո Գորիսում գրեթե մեկ տարվա բաժանումից հետո տեսել է որդուն և մահացել նրա գրկում։ Այս մասին X սոցցանցի հարթակում գրել է Սիրանուշ Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ է բուժում ստանում:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ավելի քան 50 տոկոսը ՀՀ տարբեր մարզերում օգտվել է պետական աջակցության կեցավայրերից:
Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորների թիվը հասել է 191-ի, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Պարզվել է ևս 5 մահացածի ինքնություն։
Ըստ նամակի հեղինակների՝ անհրաժեշտ է նաև ուղիղ շփումներ ունենալ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համաներում ապահովելու նպատակով։
Ավելի վաղ Իտալիայում տեղեկացրել էին, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրահանձնաժողովին համապատասխան օգնության համար։
Մեկ օրվա պատերազմն Արցախը մղել է 60000 բանակով թշնամու դեմ, դուք ի՞նչ եք արել. Մինասյանը՝ ՔՊ-ին
Օրերս ՄԱԿ-ի առաքելությունը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու բնակիչների հումանիտար կարիքները:
Մենք պետք է հասկանանք, որ Սերժ Սարգսյանի խոսքում կա հստակ ուղերձ՝ չհուսահատվելու և պայքարելու, իսկ պայքարելու միակ հնարավորությունը միասնականությունն է , պայքարի ջահը վառած պահելով առաջ գնալն է։
Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը հետ չվերադարձնենք մայր Հայաստանի գիրկը, և այդ մարդկանց՝ իրենց հայրենի օջախներն արդեն Հայաստանի գրկում։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է` 2020 թվականին կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։
Հայաստանի իշխանությունը համազգային կորուստը սգալու նվազագույն պատեհություն ապահովելու փոխարեն, գործնականում զբաղված է սրբապղծությամբ, որովհետև այսպիսի աղմուկն այսչափ կորուստներից մեջ ու դրանից հետո հավասարազոր է դիակապտությանը:
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԱԿ-ի առաքելության անդամները մեկօրյա այցի ընթացքում ԼՂ-ում չեն նկատել քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ, թեպետ բոլոր խանութները փակ են եղել: ՄԱԿ-ի «միսիոներական» առաքելության, միջազգային իրավունքի «գերբնական» ուժի մասին խոսողներն ո՞ւր են, չե՞ն ուզում պարզաբանել, թե ինչու միջազգային հանրությունը լեգիտիմացրեց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Չնայած մեր, այսպես կոչված, արևմտամետներն այնքան ցինիկ են, որ կարող են պնդել, թե Կոսովոյի տարբերակին կարելի է հասնել հենց այս ճանապարհով…
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը շեշտել է, որ տեղի բնակչիները կամ այլ անձինք պատվիրակությանը վերջին հրադադարից հետո խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու վկայություններ չեն ներկայացրել։
Անցնող տասնօրյակը և այդ ընթացքում Արցախի աղետալի հայաթափումը, թերևս, կարելի է համարել ամենածանր ու ողբերգական էջերից մեկը հայոց պատմության ընթացքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված մեկօրյա պատերազմից ընդամենը 5 օր առաջ ուսուցիչները կառավարության շենքի մոտ պայքարում էին իրենց իրավունքների համար: Սպառնում էին դասադուլ անել, բողոքում էին նոր կրթական չափորոշիչների դեմ, բարձրագոչ հայտարարություններ անում, որ դրանով նվազեցվում է հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դերն ու նշանակությունը, հընթացս շեշտում, որ իրենց վարձատրությունն է նաև նվազել, որ հաստիքներ են կրճատվել, շատերը մնացել են անգործ, և, որ միֆ է կառավարության այն մանիպուլյացիան, թե ուսուցիչները 400 000 դրամ աշխատավարձ են ստանում կամ կարող են ստանալ:
«Ազգն ու հանրույթը տարբեր բաներ են։ Հիմա ազգից դարձել ենք հանրույթ և չունենք քաղաքական էլիտա»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ, և հենց այս ընկալմամբ ժողովուրդը պետք է միասնական լինի և պահպանի իր հայրենիքը։
Այս պահի դրությամբ՝ հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած 91,031 անձ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։