Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:
Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ (նախկին 5-ի փոխարեն) և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ (նախկին 2-ի փոխարեն) և 4 վիրավոր:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանը խախտելու դեպք չի արձանագրվել: Իսկ ԼՂՀ ՊՆ հակաօդային պաշտպանության զորքերը, միշտ կազմ ու պատրաստ, ամբողջովին վերահսկում են իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կարող են պաշտպանել ԼՂՀ օդային սահմանները»
«Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ եւ երեք վիրավոր, ինչը հաստատել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ արեւելյան /Մարտունու/ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ եւ 4-ից ավելի վիրավոր:
Նրանք թռիչքներ են իրականացնում Թարթառի ու Ակնի շրջաններում:
ԱՄՆ-ը խորին մտահոգություն է հայտնել շփման գծում բռնությունների էսկալացիայի կապակցությամբ, որոնք զգալի կորուստների հանգեցրին հուլիսի 31-ին:
Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ը:
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:
Հնագիտական աշխատանքների ժամանակ «Կարկառ» պեղավայրում բացվել է աշտարակ–դիտակետ, որի ընդհանուր տրամագիծը կազմում է 6.20 սմ, պատերի հաստությունը 1.30 սմ է:
Ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքի հոդվածագիր Յուսիֆ Ալիևը, իր խմբագրականում անդրադառնալով անցած գիշեր տեղի ունեցած հայ-ադրբեջանական միջադեպին՝ խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 31-ին հայկական կողմի հետ փոխհրաձգության արդյունքում վիրավորված զինծառայողներից մեկը օգոստոսի 1-ին մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը:
Ադրբեջանցիներն իրենք էլ չեն հավատում սեփական ՊՆ-ին՝ հայկական կողմի կորուստների մասին։ Այդ մասին կարելի է կարծիք կազմել՝ հետևելով ադրբեջանական կայքերում հրապարակվող լուրերի տակ թողնված մեկնաբանություններին
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ որ հայկական զինուժը անցած գիշեր կորուստներ չի ունեցել
Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը թեժ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 8 ադրբեջանցի զինծառայողներ, այդ թվում՝ 2 սպա։
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր, շահագրգիռ գերատեսչությունների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բերքահավաքի ընթացքի և աշնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղում հանդիպում է ունեցել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի խումբ ուսանողների հետ:
Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային, մասնավորապես անվտանգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ունեցած դերի, նրա հանրային-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի, Արցախում իրականացվող համահայկական ծրագրերի, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի թեմաները:
Այսօր Արցախի պետական համալսարանում բացվեց արցախյան ազատամարտում զոհված սփյուռքահայ ազատամարտիկ, դաշնակցական Մհեր Ջուլհաճյանի անունը կրող լսարան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Խաղաղություն Արցախին» խորագրով «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է. Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարում է, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: Մինչ այդ, հիշեցնենք, Ստեփանակերտում պնդում էին, որ պաշտոնապես չեն ստացել այդ փաստաթուղթը, հետևաբար չեն կարող մեկնաբանել: Մինչդեռ անցած շաբաթավերջին՝ սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը առաջին անգամ հայտարարել է, որ եթե անգամ Լեռնային […]
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ և մասնակցել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Խաչատուր Բադասյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։