Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտաշես Ջավադյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի համապատասխան կառույցների հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է այդ համագործակցության ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա մեծապես կնպաստի Արցախում փորձաքննության ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031