Բակո Սահակյանը բոլոր ձեռքբերումների հիմքը համարել է հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները արժանվույնս լուծելու համար: Բակո Սահակյանը նշել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք մեր պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ:
«Արիության համար» մեդալով պարգևատրվել են 70 հոգի, որից 64-ը՝ հետմահու: «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 88 հոգի, որից 10-ը՝ հետմահու:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Առաջնային օրակարգը Արցախի հակամարտության կարգավորումն է, որը պայմանավորվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ: Սաֆարովի գործարքից հետո երևութապես թվում էր, որ բանակացությունների գործընթացը որոշ առկախումներ կարձանագրի` հայտարարողական մակարդակի վրա ի հայտ եկած կարծրացումներին զուգահեռ:
Այսօր ԼՂՀ կառավարությունն ընդունել է որոշումներ հանրապետության երկու շրջանների վարչակազմերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Նորանշանակ նախարարներից մեկը Արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Ստեփանի Մնացականյանն է, ով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանի որդին է: Մինչ այդ նա աշխատել է «Հայռուսգազարդ» ընկերության կառուցվածքում գործող ընկերություններից մեկի` ԼՂ-ի մասնաճյուղում:
Անդրադառնալով հաջորդ ամիս նախատեսված զինվորական հավաքներին` ԼՂՀ պաշտպանական ծառայություններիի ղեկավարը հայտնել է, որ Պաշտպանության բանակը մշտապես իրականացնում է նման միջոցառումներ, սակայն այս տարի դրանք առավել մասշտաբային կլինեն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով, սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին և արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին:
Անգնահատելի է համագումարի դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման եւ հայրենիքի զարգացման ու զորացման գործում: Շոշափելի է կազմակերպության դերակատարությունը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Տիեզերագնացներ Չարլզ Դյուկը և Շվեյցարիայի Լոզանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Նիկոլյեն, և Իսպանիայի Կանարյան կղզիներից մեր հայրենակից` դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի աշխատակից Գարիկ Իսրաելյանը սեպտեմբերի 16-ին զեկուցումներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղում կազմակերպված «Մարդը և տիեզերքը» գիտական կոնֆերանսին, որը նվիրված էր լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին:
Հայաստանը, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի հիմնահարցը ստանա արդարացի լուծում: Նա այս գործում մեծապես կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը: Աժ փոխնախագահի խոսքերով` այլևս փաստ է Արցախում ժողովրդավարական անկախ պետության կայացումը, ինչի լավ վկայությունն էին նաև վերջերս կայացած խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, որոնք միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ստորագրել է օրենք՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ «Dorians» ռոք խմբի համերգը, որին նվագակցում էր աշխարհահռչակ երաժիշտ, մեր հայրենակից, «Black Country Communion» խմբի անդամ Դերեք Շերինյանը:
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Ստեփանակերտում մեկնարկել է «Մարդը և տիեզերքը» գիտաժողովը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ստեփանակերտում գիտաժողովի մասնակիցներին:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները:
Հիշեցնենք, որ Արա Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2007 թվականից:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է հանրահայտ ռոք երաժիշտներ Դերեկ Շիրինյանին ու Գլեն Հյուզին:Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Ստեփանակերտի օդանավակայանը վաղուց պատրաստ է և շահագործման կհանձնվի ամենուշը երկու շաբաթից»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում տիրող իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ, համաձայն հրամանագրի, հանրապետության կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչեւ նոր
Վերջին հինգ տարիներին կատարվել է զգալի աշխատանք, ձեռքբերումները շոշափելի են և ակնառու: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս ամենում մեծ է մեր բոլոր քաղաքացիների, ձեզնից յուրաքանչյուրի ներդրումն ու անձնական ավանդը:
Արդեն մի քանի օր է, ինչ հանրապետությունում պատրաստվում են նախագահի պաշտոնամուտին. Ազգային ժողովի հատուկ նիստի ավարտից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու ԼՂՀ Զինված ուժերի հանդիսավոր զորաշար՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնամուտին։
Հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն և նրա առանձին անդամները կդատապարտեն Ադրբեջանին և կձեռնարկեն համապատասխան գործողություններ` ուղղված նրան, որպեսզի այդ երկիրը հարկադրաբար հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից և նացիզմի գաղափարախոսությունից:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած գործարար և բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին:
Բակո Սահակյանն այս հրեշավոր քայլը համարել է մեծ հարված բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող և չեն մնա անպատասխան: