Բաժիններ՝

Ստեփանակերտում ավտոմեքենաների արագությունը սահմանափակող երթևեկության նոր նշաններ են տեղադրվում

Ստեփանակերտում ընթացքի մեջ են ավտոմեքենաների՝ առավելագույնը 40 կմ ժամ արագությունը սահմանափակող ճանապարհային երթևեկության նոր նշանների տեղադրման աշխատանքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է:

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանը` նշելով, որ մայրաքաղաքի փողոցներում ծրագրվում է ավտոմեքենաների արագությունը սահմանափակող 50-ից ավելի ճանապարհային նշաններ տեղադրել:

aragachap

Այդ ցանկում ներառված են Ազատամարտիկների, Մարշալ Բաղրամյան, Վ. Սարգսյան, Ա.Մկրտչյան, Ադմիրալ Իսակով, Թումանյան,Ս.Դավիթ, Տիգրան Մեծ, Ա.Սախարով ու մի շարք այլ փողոցներ:

«Ելնելով ճանապարհային երթևեկության բարելավման և բնակչության անվտանգության ապահովման պահանջներից, ինչպես նաև` համաձայն մայրաքաղաքի լուսացույցերի ու երթևեկության տարբերանշանների տեղադրման ու սպասարկման պայմանագրի, քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժինը շուրջ մեկ ամիս է, ինչ ճանապարհային ոստիկանության համապատասխան մասնագետների հետ վերահսկում է փողոցներում տեղադրված լուսացույցային օբյեկտների վերանորոգման ու սպասարկման գործընթացը»,-ասել է Է. Ավանեսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս