
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի մի շարք գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հարգել հրադադարի պահպանման ռեժիմը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ բացառապես հակառակորդի կրակային դիրքերի ուղղությամբ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն