Բաժիններ՝

Դիլհամ Ասկերովը չի ցանկանում ներման խնդրագրով դիմել Բակո Սահակյանին

ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված, ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ցանկություն չի հայտնել՝ ներման խնդրագրով դիմել նախագահ Բակո Սահակյանին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:

Կայքը հիշեցնում է, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։

Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։ Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031