«Կարծում եմ, որ նույն տարբերակը մենք կունենանք նաև Արցախի պարագայում. և’ պետություններ, և’ տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ ավելի շատ են խոսում մեր անկախության ճանաչման կարևորության մասին ու սա ողջունելի է»:
ԼՂՀ նախագահի ընտրությունը շահեկանորեն տարբերվեց ոչ միայն այլ չճանաչված պետություններում, այլև նախկին ԽՍՀՄ տարածքի ճանաչված պետություններում անցկացվող ընտրություններից, որոնց ընթացքում գրեթե անխուսափելի են կոշտ դիմակայությունները, բողոքի գործողությունները կամ տարաբնույթ սկանդալները:
Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաև հերթական անգամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ուշադրոթյունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը և ԼՂՀ այլ բռնազավթված տարածաշրջաններ:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ մեր շատ քաղաքացիներ խնդիր են դրել ցանկացած արդյունքի դեպքում ձևավորել քաղաքական ուժ և շարունակել պայքարը: Այսօր արդեն այդ պահն է: Ժամանակն է ստեղծել ինստիտուցիոնալ կառույց, որը քաղաքական եղանակներով կփորձի հարցերի լուծումներ տալ:
Ամենահրատապն այս պահին Մեծ Մերձավոր Արևելքի երկրներից, առաջին հերթին` Սիրիայից, հայերի հնարավոր հայրենադարձումը կազմակերպելու համար ազատագրված տարածքներում նպատակային վերաբնակեցման նախապատրաստական աշխատանքի ծավալումն է:
Շուշիի պատերազմից մնացած «վերքոտ» շենքերից խուլ լսվում է կիսակառույց պատկերասրահի բակում աշխատող քանդակագործների աշխատանքի աղմուկը: Եվ Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես` Շուշիում, արդեն երկրորդ տարին է, տեղի է ունենում «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երկրորդ միջազգային ամենամյա սիմպոզիումը, որի նախագահը Ֆլորենցիայում ապրող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսն է:
Հայամետ կոնգրեսականները իրենց հայտարարություններում ընդգծել են, որ ընտրությունները բարձր գնահատականի են արժանացել շուրջ 110 միջազգային դիտորդների կողմից:
Ըստ Global Insight հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի` հավանական պատերազմի վտանգը Լեռնային Ղարաբաղում միավորող գործոն է, որը քաղաքական ուժերին ստիպում է ավելի հանդուրժող լինել։
Հարցազրույց բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության («Conciliation Resources») Կովկասյան ծրագրի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Լոուրենս Բրոյերսի հետ, ով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ մի քանի նախագծերի հեղինակ է – Հայաստանի մի շարք մասնագետների կարծիքով` ԼՂՀ-ն ունի ժողովրդավարական զարգացման որոշակի մակարդակ` մարդկային ազատությունների, մարդու իրավունքների եւ այլ առումներով: Ըստ Ձեզ` միջազգային հանրությունը հաշվի առնո՞ւմ է այս ամենը Ղարաբաղյան […]
«Ներկայում վերջին տեխնիկական ճշտումներն են արվում և հուսով եմ մի քանի շաբաթից թռիչքները կսկսվեն », -նշել է ԼՂՀ քաղավիացիայի պետը: Առաջին փուլում կիրականացվեն Երևան-Ստեփանակերտ-Երևան չվերթները: Հետագայում թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի:
«Մենք հետեւողական ենք լինելու առկա հիմնախնդիրները լուծելու, թերությունները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարվի հնարավոր ամեն ինչ պետության հետագա զարգացման ու զորացման, Պաշտպանության բանակի մարտունակության ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ»:
Այսպիսով՝ ԼՂՀ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել հանրապետության ընտրված նախագահ ճանաչել Բակո Սահակյանին, որի օգտին քվեարկել է բոլոր թեկնածուների օգտին քվեարկածների կեսից ավելին
“Ադրբեջանում շատ զենք ու զինամթերք է հավաքվել և դրանք որևէ կերպ պետք է օգտագործվեն ալիևյան ռեժիմի կողմից` ժողովրդի ուշադրությունն իրենց տարբեր հանցագործություններից, կոռուպցիայից և անօրինական հարստացումից շեղելու համար»,-ասել է Գեորգի Իվանով-Կոլարովը:
«ԼՂՀ նախագահական ընտրությունների հանդեպ մի քանի քաղաքական շրջանակների վերաբերմունքը, որոնք հարմարվում են պաշտոնական Բաքվի քմահաճույքներին, սուբյեկտիվ կարծիքով հիմնավորվել չի կարող»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության եւ անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն եւ ազգային ու համամարդկային […]
Ժամանակն է, որ մենք բոլորս Հայաստանում և Արցախում գիտակցենք, որ ժողովրդավարության ամրագրումը շատ ավելի է նպաստում մեր անվտանգության և պաշտպանության ամրապնդմանը, քան պատերազմի սպառնալիքի շահարկումը:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները բոլոր 273 ընտրատեղամասերից:
Ամենակարեւորը` կոտրվեց տարիներ շարունակ արմատացած այն կարծրատիպը, թե ԼՂՀ-ում ընդդիմություն չկա:
ԼՂՀ նախագահի ընտրություններին որպես դիտորդ մասնակցում են ՀՀ ԱԺ 9 պատգամավոր։ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության դիտորդները բաժանվել են երեք խմբի և այցեր են անցկացնում ԼՂՀ ընտրական տեղամասեր:
Ընդհանուր առմամբ, ընտրական ցուցակներում ընդգրկված է 98 909 ընտրող:
Սիրիայից փախստական հայերը կարող են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ եւ հաստատվել այնտեղ: Հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կոկվասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետը նշել է, թե տվյալ փուլում իրավիճակն Իրանի շուրջ փոքր-ինչ կայունացել է` տեղ զիջելով Սիրիային: Հատուկ ընդգծելով, որ Սիրիայի հարցով մասնագետ չէ` Մինասյանը հայտնել է սեփական կարծիքը: Նրա խոսքով, […]
Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ` Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.) եւ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը:
Առավոտյան ստացված տվյալներով, արդեն գրանցվել են 81 միջազգային և 21 տեղական դիտորդ: Միջազգային դիտորդները հիմնականում օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ են՝ Չեխիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Ուրուգվայից, Սլովենիայից, Կիպրոսից, Արգենտինայից և այլ երկրներից:
Ընտրություններին նախատեսվում է շուրջ 80 դիտորդների մասնակցություն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Հունգարիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Արգենտինայից, Ուրուգվայից եւ այլ երկրներից:
Նախատեսված էր, որ առաջին թռիչքը պետք է կայանար ընթացիկ ամսվա կեսին: Սակայն այն հետաձգվել է տեխնիկական պատճառներով, մասնավորապես` ինքնաթիռի տեխնիկական սպասարկման շուրջ պայմանագրի կնքման առնչությամբ:
«Քարվաճառի շրջանի Ծար գյուղից մոտավորապես 30 կիլոմետր դեպի արևելք ընկած հատվածում` Ալ լճերի մոտակայքում, վերջերս հանդիպեցինք զարմանալի երևույթի: Այստեղ հսկայական տարածք էին զբաղեցրել ժամանակավոր ապրող եզդիները` 10-ից ավելի վրաններով ու 4000 սպիտակ ոչխարների հոտով: Այնպես որ եզդիների բիզնեսն այստեղ ծաղկում է»:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Վեց ամիս ծառայած բոլոր զինծառայողներին Պաշտպանության բանակում տրվում են արձակուրդներ՝ նրանց խրախուսելու համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը մտել է եզրափակիչ փուլ, ինչը որոշակի ակտիվություն է առաջացրել նաեւ հայաստանյան հասարակական-քաղաքական, լրատվական դաշտում:Դա, սակայն, եւս մեկ անգամ վկայում է Լեռնային Ղարաբաղում կատարվող ցանկացած իրադարձության, այդ թվում եւ առաջին հերթին` նախագահական ընտրությունների վերաբերյալ Հայաստանում ձեւավորված մակերեսային ընկալումների, պատկերացումների ու մոտեցումների մասին: Ղարաբաղյան իրականությունն` ընդհանրապես, նախագահական ընտրությունները` […]
Քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 08:00-ից մինչեւ 20:00: Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 22-ին: