«Ջուր չկա տներում, ջուրը տարաներով բարձրացնում ենք, այնուհետեւ օգտագործած, կեղտոտ ջուրը նորից իջեցնում բակ»։ Կենցաղային օգտագործման, չեղած բաղնիքից մնացած ջրերը բնակիչները թափում են բակում գտնվող մի փոսի մեջ, քանի որ շենքում կոյուղի չկա։ «Զուգարան, բաղնիք չկա, զոռով յոլա ենք տանում։ Շատ վաղուց են ասում, որ շենքը քանդելու են, բայց դե չգիտենք…»:
Արթուր Աղաբեկյանի խոսքից հետո անցկացված հարցուպատասխանի միջոցով ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները ՝ կապված ԼՂՀ-ի պաշտպանական խնդիրներին, հարևան երկրների հետ դրության և Հայաստան-Արցախ հարաբերություններին:
Օգոստոսի 18-22 -ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես առանց տեղումների եղանակ:
Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նոր ուսումնաշրջանի մեկնարկային տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում եւ կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ:
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում ապրող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հերթական գրառումն է կատարել, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:
«Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցով հետաքրքրվողների թիվը տարեցտարի ավելանում է:
ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին ստորագրել է հրամանագիր, որով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային զինծառայող Կարեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Օգոստոի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը հնագիտական պեղումներ են իրականացվել ԼՂՀ Նոր Հայկաջուր եւ Նոր Մարաղա գյուղերի միջեւ գտնվող դամբարանադաշտում:
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 7500 կրակոց:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 8-ին ընդունել է ռուսաստանահայ բարերար Մհեր Մովսեսյանին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ:
«Գիշերը անկողնուց վեր կենալ հնարավոր չէ, չես կարող մի բաժակ ջուր խմել երեխաներից մեկի գլուխը, մեկի ոտքը կամ փորը պիտի կոխես», ասում է ընտանիքի հայրը։ Սենյակում 2 անկողին է, բազմոց, փոքրիկ սեղան, բազկաթոռ։ Երեկոյան բազկաթոռը «թառ է լինում» փոքրիկ սեղանին՝ տեղը զիջելով 4 տղաներից մեկի «անկողնուն»։
Սննդամթերքի, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից հունհուլիս ամսում տնտեսվարող սուբյեկըներում իրականացված ստուգումներից հետո մի շաքր տնտեսվարողների նկատմամբ նշանակվել են տուգանքներ՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 670 հազար դրամի չափով:
Հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ ամիսներ առաջ սկսվել է օնկո-դիսպանսերի համար նախատեսված շենքի կառուցումը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց:
Համաշխարհային շուկայում նավթի գնի անկումը հանգեցնում է դոլարի նկատմամբ դրամի որոշակի արժեզրկման, և եթե առաջինը նպաստում է վառելիքի գնի իջեցմանը, ապա երկրորդը նպաստում է այդ գնի բարձրացմանը:
Հանրապետությունում, հուլիսի 31-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 45 հազար 75 հեկտար ցանքատարածություններից հնձվել է 43 հազ. 263 հա:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Երբ երիտասարդը ծնողներից բաժանվում է, նա ծնողին փոխարինող մարդու կարիք է զգում. սա պետք է հասկանալ ու փորձել գործել ծնողի նման: Եվ ոչ միայն հոգեբանը, այլեւ ցանկացած սպա պետք է կարողանա դա անել, իսկ ծեծված բառերը` լավ է լինելու, մի քիչ էլ դիմացիր, չեն օգնում: Զինվորը պետք է զգա, որ ինքն ուշադրության կենտրոնում է և իր հանդեպ ցուցաբերվում է սրտացավ ու հոգատար վերաբերմունք:
Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-3-ը Արցախի հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ ԼՂ հակամարտության գոտում բանակցային նոր փուլ է սկսվում:
Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը:
ԼՂՀ ոստիկանության տվյալներով հուլիսի 24-ին Դուդինի 1-ին փակուղու N տան բնակչուհի, 1965թ. ծնված Ծ. Խ-ն, վարելով իրեն պատկանող «Նիսսան ժուկ» մակնիշի ավտոմեքենան, Վ. Սարգսյան փողոցի թիվ 16 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մարտունի փողոցի N տան բնակիչ, 2005թ. ծնված Ա. Բ-ին, ով ձախ ոտնաթաթի սալջարդ, քերծված վերքով տեղափոխվել է «Արեւիկ» մանկական բուժմիավորում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: