Եթե Լիդյա Մանթաշյանի հարցն առաջնահերթության կարգով չքննարկվի, ես ուղղակի դուրս կգամ դատարանի դահլիճից. Արամ Վարդևանյան

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկում է Բագրատ սրբազանի և ևս 18 հոգու մասնակցությամբ, այսպես կոչված, «ահաբեկչության» գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին փոխվեցին մեղադրյալների մեծ մասի խափանման միջոցները: Երկարացվեց միայն Մովսես Շարբաթյանի և կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց բանտային կալանքը:

Այսօր կրկին պաշտպանները միջնորդեցին քննել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:

«Լիդյա Մանթաշյանի կալանավորված լինելը մեր պատվի ու արժանապատվության ուղիղ միջամտություն է: Եթե նրա հարցն առաջնահերթության կարգով չքննարկվի, ես ուղղակի դուրս կգամ դատարանի դահլիճից»,- ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

Կարդացեք նաև

Այլ մեղադրյալների պաշտպանները միացան միջնորդությանը: Վահագն Չախալյանի պաշտպանը խնդրեց Լիդյայի հարցը քննել Վահագն Չախալյանից առաջ:

Տեսանյութեր

Լրահոս