Բաժիններ՝

«Ինտերպոլ»-ը նոր նախագահ է ընտրել

Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնյա Լուկաս Ֆիլիպը նոյեմբերի 27-ին ընտրվել է «Ինտերպոլ»-ի նոր նախագահ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նա նախագահ է ընտրվել չորս տարի ժամկետով, Մարաքեշում կայացած «Ինտերպոլ»-ի գլխավոր ժողովի ժամանակ՝ փոխարինելով էմիրաթցի Ահմադ Նասեր Ալ-Ռաիսիին։

Ֆիլիպը ստացել է 84 քվե կամ ձայների 51.2%-ը՝ առաջ անցնելով թուրք, նամիբիացի և եթովպացի թեկնածուներից։

Կազմակերպիչների խոսքով՝ համաժողովին մասնակցել է «Ինտերպոլ»-ի 179 անդամ երկրներից և 34 միջազգային կազմակերպություններից 886 մասնակից, որոնք քննարկել են կիբերհանցագործության, խարդախության կենտրոնների, կազմակերպված հանցավորության և տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս