Բաժիններ՝

Սիրիացի փախստական աղջիկը «գինու թագուհի» է դարձել Գերմանիայում

Սիրիացի փախստական աղջկան պարգեւատրել են Գերմանիայի գլխավոր գինեգործական տարածաշրջաններից մեկի «թագուհու» տիտղոսով: Պատմության մեջ առաջին անգամ «գինու թագուհի» է դարձել կին, որը դիմել է երկրում ապաստան տրամադրելու խնդրանքով, տեղեկացնում է BBC-ն:

26-ամյա սիրիացի քրիստոնյա Նինորտա Բահնոն քաղաքացիական պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայից փախել է ավելի քան երեք տարի առաջ:

Բահնոն դարձել է Գերմանիայի արեւմուտքի՝ Լյուքսեմբուրգին սահմանակից Մոզելի գինեգործական տարածաշրջանի Թրիեր քաղաքի «գինու թագուհի»:

Նա հույս է հայտնել, որ իր հաջողությունը մյուս փախստականներին կօգնի ավելի հեշտորեն ինտեգրվելու գերմանական հասարակությանը:

«Ես ցանկանում եմ ցույց տալ, որ Գերմանիան սիրալիր երկիր է, իսկ գերմանացիները շատ հյուրընկալ են եւ աշխատում են, որ փախստականները շուտ միանան իրենց հասարակությանը»,- Բահնոյի խոսքը մեջբերում է Deutsche Welle-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031