Բաժիններ՝

Դեմի Մուրը հանդիպում է Եղիսաբեթ II-ի որդու հետ

Վերջին մի քանի տարիների ընթացքում Դեմի Մուրի անձնական կյանքում տիրում էր խաղաղություն և հանգստություն: Էշթոն Քաթչերի հետ դժվարին բաժանումից հետո դերասանուհին խոստացել էր, որ այլևս երբեք հարաբերություններ չի սկսելու իրենից տարիքով փոքր տղամարդկանց հետ և նա չի խախտել իր խոստումը: Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, 53-ամյա սևահեր դերասանուհին հանդիպում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի երկրորդ որդու՝ 56-ամյա արքայազն Էնդրյուի հետ: 1_640x420

Ըստ լուրերի, զույգին ծանոթացրել է արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, ում հետ Էնդրյուն ամուսնալուծվել է դեռ 1996 թվականին: Մայիսի վերջին Լոնդոնում կայացած Chelsea Flower Show երեկույթի ժամանակ դքսուհին ներկայացրել է Դեմի Մուրին իր նախկին ամուսնուն: Ասում են, որ սիրավեպը զարգացել է կայծակնային արագությամբ և հենց այդ պատճառով վերջին շրջանում Դեմի Մուրը հաճախ է այցելում Լոնդոն:

Եղիսաբեթ թագուհին չի ողջունում որդու նման ընտրությունը: Թագուհին կարծում է, որ ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչները չպետք է որևէ առնչություն ունենան թագավորական ընտանիքի հետ: 2_640x707

Չնայած Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա Վինձորի դժգոհությանը, սիրահարներին ամբողջովին աջակցում են նրանց երեխաները: Դեմի Մուրի աղջիկները՝ Ռումերը, Տալուլան և Սքաութը, ինչպես նաև արքայազն Էնդրյուի ժառանգներ Բեատրիս և Եվգենիա արքայադուստրերը ուրախ են ծնողների համար: Զույգին աջակցում են նաև արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը, ովքեր ընդհանրապես դեմ չեն հոլիվուդյան դերասանուհու հետ բարեկամական հարաբերություններին:

Բրյուս Ուիլիս և Դեմի Մուրը իրենց երեխաների՝ Ռումերի, Տալուլայի և Սքաութի հետ: 4_640x420

Արքայազն Էնդրյուն և դքսուհի Սառա Ֆերգյուսոնը իրենց դստեր՝ Բեատրիսի հետ: 5_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս