
Swatch-ն ընձառյուծով ժամացույցներ է թողարկել

Շվեյցարիայի Swatch ժամացուցային առեւտրանիշը Black Lacquered/LFF 2016 ժամացույցների սահմանափակ շարք է թողարկել ի պատիվ Լոկառնոյի կինոփառատոնի, որը մեկնարկել է օգոստոսի 3-ին: Ժամացույցի գոտին զարդարում են ընձառյուծի՝ կինոփառատոնի խորհրդանիշի պրինտն ու պատկերը:
Մակնիշը նաեւ երիտասարդ լավագույն կինեմատոգրաֆիստներին կխրախուսի երկու պարգեւներով՝ 15 հազար շվեյցարական ֆրանկ մրցանակով «Լավագույն դեբյուտային լիամետրաժ ֆիլմիե համար եւ հրավերով Swatch Art Peace Hotel նկարիչների տուն:
Լոկառնոյում միջազգային կինոփառատոնն ամեն տարի անցկացվում է 1946 թվականից:
Swatch-ը մասմարկետ սեգմենտի քվարցային եւ մեխանիկական ժամացույցների շվեյցարական առեւտրանիշ է: Հիմնվել է 1983 թվականին Նիկոլաս Ջորջ Հայեքի կողմից: