Քիմ Քարդաշյանի մայրը վթարի է ենթարկվել իր Rolls-Royce ավտոմեքենան վարելիս
Ամերիկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը վթարի է ենթարկվել՝ գտնվելով իր Rolls-Royce ավտոմեքենայի ղեկի առջեւ: Նախնական տվյալներով՝ Քրիս Ջենները կոտրել է դաստակը, տեղեկացնում TMZ-ը:
60-ամյա Ջենների հետ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին Լոս Անջելեսի 101-րդ մայրուղում:
Հրատարակության տվյալներով՝ նրա ավտոմեքենան բախվել է Toyota Prius մակնիշի մարդատար ավտոմոբիլին: Պատահարի հետեւանքով գործել են Rolls-Royce-ի անվտանգության բարձերը:
Թե ինչ է տեղի ունեցել երկրորդ ավտոմեքենայի եւ նրա ուղեւորների հետ, չի հաղորդվում:
Ինչպես պատմել են Քարդաշյան ընտանիքի ներկայացուցիչները, Prius-ն անցել է լուսացույցի կարմիր ազդանշանի տակով: Իրավապահ մարմիններում TMZ-ի աղբյուրը հայտարարել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր է դարձել Toyota-ի վարորդը, որը վթարային իրավիճակ է ստեղծել՝ փորձելով վազանցել Rolls-Royce-ին:
Ի պատասխան բաժանորդների հարցերի՝ Քրիս Ջենների դուստրը՝ Քայլին, Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ իր մոր առողջությանը վտանգ չի սպառնում: