Բաժիններ՝

Հայտնիների ամուսնության ամենագեղեցիկ առաջարկները

Elle.ru կայքը ներկայացրել է հայտնիների` ամուսնության ամենագեղեցիկ առաջարկները:

1. Մեթյու Մակկոնահի և Կամիլա Ալվես: Մինչև իր սիրելիին ամուսնության առաջարկ անելը Մեթյուն բրազիլուհի մոդելի հետ հանդիպում էր արդեն 5 տարի: Նրանք արդեն 2 երեխա ունեին: Այդ պատճառով էլ իր ընտրյալին զարմացնելու համար դերասանը որոշել էր նրան օրիգինալ ձևով առաջարկություն անել: Ամանորին դերասանը մոդելին նվիրեց բազաթիվ նվերներ, որոնցից միայն վերջին տուփում էր ամուսնական մատանին: Երբ Կամիլան հասել է վերջին նվերին, դերասանը մի ոտքի վրա ծնկի է իջել և առաջարկել նրան ամուսնանալ:

LOS ANGELES, CA - AUGUST 25:  66th ANNUAL PRIMETIME EMMY AWARDS -- Pictured: (l-r) Model Camila Alves and actor Matthew McConaughey arrives to the 66th Annual Primetime Emmy Awards held at the Nokia Theater on August 25, 2014.  (Photo by Kevork Djansezian/NBC/NBC via Getty Images)

2. Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ: Քիմ Քարդաշյանին ամուսնական առաջարկ Քանյե Ուեսթը որոշել էր անել Սան Ֆրանցիսկոյում գտնվող ստադիոնում: Իր սիրելիի 33-ամյակին ռեփերն իսկական ներկայացում էր պատրաստել, հրավիրել սիմֆոնիկ նվագախումբ, և այն պահին, երբ նվագախումբը կատարում էր նրա «Knock Me Down» երգը, ցուցատախտակի վրա հայտնվեց «Խնդրում եմ, ամուսնացիր ինձ հետ» արտահայտությունը: Արդեն րոպեներ անց Քիմ Քարդաշյանը կրում էր 15 կարատանոց ադամանդե մատանին:

Կարդացեք նաև

3. Փինկ և Քերի Հարթ: Այս տարի երգչուհի Փինկը և նրա օրինական ամուսինը նշել են իրենց ամուսնության 10-րդ տարին: Հարաբերություններն օրինականորեն ամրագրելու նախաձեռնողը հենց երգչուհին է եղել: Մոտոցիկլետների մրցարշավներից մեկի ժամանակ, որին մասնակցում էր Քերի Հարթը, երգչուհին նրան մի մեծ գրություն ցույց տվեց` «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Գրության հետևի հատվածում գրված էր` «Ես չեմ կատակում»: Հայտնի զույգի ամուսնությունը տեղի ունեցավ 2006թ. Կոստա Ռիկայում:

(EXCLUSIVE, Premium Rates Apply) Carey Hart and Pink  **exclusive** (Photo by Jill Ann Spaulding/FilmMagic)

4. Սիլ և Հայդի Քլում: Ամուսնական առաջարկ անելուց առաջ Սիլն իր սիրելիին տարել էր սարերի վրա իրենց համար կառուցված փոքր բնակարան: Ռոմանտիկ միջավայրում`մոմերի լույսի ներքո, նա ծնկի իջավ և գերմանացի մոդելին 10 կարատանոց ադամանդով մատանի նվիրեց:

LOS ANGELES - AUGUST 27:  Singer Seal and actress Heidi Klum pose at the Governor's Ball after the 58th Annual Primetime Emmy Awards at the Shrine Auditorium on August 27, 2006 in Los Angeles, California.  (Photo by Vince Bucci/Getty Images)

5. Լուդակրիս և Յուդոկսի Ագնան: Լուդակրիսն իր սիրելիին հրավիրել էր մասնավոր ինքնաթիռով թռիչքի: Հենց ինքնաթիռը հասել է ցանկալի բարձրությանը, երգիչն իր սիրելիին խնդրել է նայել պատուհանից: Այդ պահին խոտերի վրա հայտնվել է «Կամուսնանա՞ս ինձ հետ» գրառումը:

HOLLYWOOD, CA - DECEMBER 05:  Actor/rapper Chris 'Ludacris' Bridges and Eudoxie arrive at the "New Year's Eve" Los Angeles Premiere at Grauman's Chinese Theatre on December 5, 2011 in Hollywood, California.  (Photo by Gregg DeGuire/FilmMagic)

6. Քրիստինա Ագիլերա և Ջորդան Բրաթման: Այժմ արդեն երգչուհու նախկին ամուսինը որոշել էր նրան զարմացնել ոչ միայն 20 կարատանոց ադամանդով մատանիով, այլև իր գրական տաղանդով: Վարդի թերթերով լի սենյակում երգչուհին գտել է տասնյակ փոքր տուփեր, որոնցից յուրաքանչյուրից հանել է նախկին ամուսնու կողմից գրված սիրո խոստովանությունները: Վերջին տուփում գտնվել է մատանին:

Christina Aguilera and Jordan Bratman during Maxim Magazine 100th Birthday Celebration - Inside at Maxim Magazine 100th Birthday Celebration - Inside in Las Vegas, NV, United States. (Photo by Chris Polk/FilmMagic)

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս