Ջոան Ռոուլինգը չի շարունակի Հարի Փոթերի մասին մետենաշարը
Բրիտանացի կին գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ Հարի Փոթերի մասին պատմությունն ավարտված է: Այս մասին նա ասել է Լոնդոնում «Հարի Փոթերը եւ Անիծյալ զավակը» ներկայացման պրեմիերայի ժամանակ, գրել է Entertainment Weekly հրատարակությունը: Ինչպես հայտարարել է Ռոուլինգը, Փոթերը «մեկնում է շատ մեծ ճանապարհորդության այս երկու ներկայացումների ժամանակ, եւ ես կարծում եմ, որ սրանով մենք ավարտել ենք»:
Հարի Փոթերի մասին Harry Potter and the Cursed Child («Հարի Փոթերը եւ Անիծյալ զավակը», մատենաշարի ութերորդ գիրք) նոր գիրքը լույս է տեսել բրիտանական ժամանակով հուլիսի 31-ի կեսգիշերին (Երեւանի ժամանակով 03:00-ին): Գրքում իրադարձությունները տեղի են ունենում օրիգինալ մատենաշարի ավատից հետո 19 տարի անց: Այժմ Հարին ամուսնացած է Ջիննի՝ իր լավագույն ընկեր Ռոն Ուիզլիի քրոջ հետ: Պիեսի կենտրոնական հերոսը դարձել է դեռահաս Ալբուս Սեվերուս Փոթերը՝ Հարիի երկրորդ որդին: Նրան է բաժին ընկել ընտանեկան ժառանգության «ծանր բեռը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: